Բժիշկը խռմփոցը կապում է ուղեղի վաղաժամ ծերացման հետ
Սոմնոլոգ Ռոման Բուզունովը պատմել է, թե օրգանիզմում ինչ խանգարումներ կարող է առաջացնել ապնոէն՝ քնի ժամանակ շնչառության կարճատև դադարը։ aif.ru-ի հետ զրույցում նա մեկնաբանել է Իրկուտսկի բժիշկների հետազոտությունը, որը պարզել է, որ խռմփոցը հանգեցնում է ուղեղի աշխատանքի վատթարացման։
Բուզունովը, ինչպես Իրկուտսկի մասնագետները, խռմփոցը կապում է ուղեղի վաղաժամ ծերացման հետ՝ նշելով, որ ապնոէն հանգեցնում է արյան մեջ թթվածնի պարունակության նվազմանը։
«Պատկերացրեք՝ մարդը քնում է ութ ժամ, այդ ընթացքում շնչառության 500-600 դադար է ունենում, որին հաջորդում է խռմփոցը։ Այսինքն՝ նա ընդհանուր առմամբ չորսից հինգ ժամ չի շնչում։
Իսկ մեզ մոտ մարմնի, նրա ֆիզիկական և հոգեկան վիճակի վերականգնման բոլոր գործընթացները հիմնականում տեղի են ունենում քնի ժամանակ՝ էներգիայի կուտակում, ուղեղից քայքայվող արգասիքների հեռացում (հիմա տեսություններից մեկն է), ներքին օրգանների ֆունկցիաների կարգավորում»,- ըստ shantnews-ի՝ պարզաբանել է սոմնոլոգը։
Նա նաև հավելել է, որ եթե քունը խանգարում է, ոչ միայն ուղեղը, այլ ամբողջ մարմինը չի վերականգնվում։
Ուղեղը, ըստ մասնագետի, էներգիա պահանջող օրգան է, որն իր բնականոն գործունեության համար սպառում է օրգանիզմի ամբողջ արյան գրեթե մեկ երրորդը։
«Քնի քրոնիկ խանգարումը, որը նկատվում է քնի ապնոէով, ոչ միայն հանգեցնում է ուղեղի ծերացման, այլև մեծացնում է սրտանոթային, նյութափոխանակության և նյարդաբանական խանգարումների զարգացման ռիսկը։ Եվ արդյունքում այն նվազեցնում է կյանքի տեւողությունը եւ զգալիորեն վատթարանում կյանքի որակը»,- նշել է պրոֆեսորը։