
Հարգելի՛ բժիշկներ, սովորե՛ք չինարեն. ջրծաղիկի պատվաստանյութի տուփը և ներդիր-թերթիկը չինարեն են. Անուշ Պողոսյան

Անուշ Պողոսյանը գրում է.«Ջրծաղիկի պատվաստումը պետք է ներդրվեր 2024 թվական հունվարին , սակայն այն ուշացավ 1 տարի: ՀՀ առողջապահության նախարարը , ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչու է ուշանում պատվաստանյութը, պատասխանեց, «Մենք շատ ուշադիր ենք և մանրակրկիտ ուսումնասիրության ենք ենթարկում պատվաստանյութերը։ Երբ կավարտվի հանձնման-ընդունման ամբողջական փաթեթի ուսումնասիրությունը, արդեն որոշում կկայացնենք՝ ընդունո՞ւմ ենք այդ խմբաքանակը, թե՞ չենք ընդունում: Վստահ եմ, որ փետրվարից մենք արդեն կսկսենք պատվաստանյութերի ներդրման աշխատանքներն ամբողջ հանրապետությունով: Այսինքն՝ մենք ներդնում ենք Հայաստանում ևս մի պատվաստանյութ»
Եվ այսպես, ըստ նախարարի 2025 թվականի 480Լ հրամանի պատվաստվելու են 2023 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծնված երեխաները, այսինքն զորակոչը բաց են թողել, մոռանալով, որ բանակում ամեն տարի ջրծաղիկի բռնկումներ են լինում :
Իսկ հիմա պատվաստանյութի մասին.
Գրանցված պատվաստանյութի տուփը և ներդիր-թերթիկը չինարեն են (պետք է լիներ հայերեն): Այսինքն , եթե օրինակ, երեխայի ծնողը փորձի կարդալ այն պատվաստանյութի մասին, որը ներարկվում է, ապա պետք է բժշկական կենտրոն գնա չիրնարենից հայերեն թարգմանող թարգմանչի հետ: Իսկ ԱԱՊ բժիշկները պետք է իմանան չինարեն:
Ըստ «չար լեզուների» փոխվել է պատվաստանյութի տեխնիկական բնութագիրը, ուստի ցանկալի չեր գրառումները դարձնել հասանելի։
Հ.Գ. Առաջարկում եմ բժիշկների լիցենզավորման քննությանը ավելացնել չինարենը…»