Փոսն անգամ վերից երթիկ է` փրկության ճամփա, բայց ես չորս կողմից գտնվում եմ փակուղում, որտե՞ղ է ելից դուռը…Լևոն Ջավախյան
Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կնոջս` Կարինե Բադալյանին, ով 20 տարուց ավելի գամված է անկողնուն, առողջական վիճակի ծայրահեղ սրման պատճառով տեղափոխեցինք Նորքի մասիվի Գրիգոր Լուսավորիչ անվան հիվանդանոց։ Վերակենդանացման բաժնում բժշկական անձնակազմի անխոնջ ջանքերի շնորհիվ կինս ի վերջո դուրս եկավ անգիտակից վիճակից։ Արդեն շուրջ երեք օր է նա տեղափոխվել է ընդհանուր հսկողության հիվանդասենյակ, որտեղ, նույնպես, բուժ անձնակազմը անում է իր ձեռքից եկածը հիվանդին գոնե նախկին առողջական վիճակի բերելու համար։ Սակայն կնոջս վիճակը դեռևս գնհատվում է կայուն ծանր…
Խնդիրս ամենևին էլ իմ դարդն ու ցավը բարեկամներիս վզին փաթաթելը չէ։ Անձամբ իմ անփութության և ալարկոտության պատճառով կինս զրկվել է պետ պատվերի արտոնությունից։ Նա երկար տարիներ եղել է անշաժ, անկողնուն գամված` ունենալով «ռասեյեննի սկլերոզ» ախտորոշում, սակայն ես հոգ չեմ համարել դիմել պոլիկլինիկային առընթեր հատուկ հանձնաժողովին, որի որոշումը կարտոներ անհրաժեշտության դեպքում, հիվանդանոցային պայմաններում ձրի բուժումը։
Առողջապահական գործողություն, որը հիմա օրական վրաս նստում է շուրջ 70 000 դրամ, գումարած ամենօրյա անալիզները և հավելյալ դեղամիջոցները։ Որոշեցի ուշացումով կատարել «սխալների ուղղում» օգտագործելով, որպես հայտնի գրողի իմ ճանաչումն ու հեղինակությունը։ Սակայն ինչպես հետո բացահյտեցի, պարզվեց, որ թերևս պետությունը դա ես չեմ։ Ճիշտ է, դիմեցի քպակական նախկին իմ ընկերներին, որոնք կարեկցանքով և սրտացավորեն ընդունեցին այն վիճակը որում հայտնվել էի ես։
Եղավ նաև մեկը, ով հեռախոսակապի միջոցով դիմեց առողջապհության նախարարին` խնդրելով անել հնարավորը ընտանիքիս օգնելու համար։ Նախարարը, ըստ ընկերոջս հաղորդման` խոստացել էր անել իր ձեռքի եկածը, բայց ինչպես հետո պարզվեց` ամեն խոստում չէ, որ ենթադրում է կատարում։ Ճարահայտյալ վիզս այս ու այն կողմ եմ ծռում, Աղետը ամեն ակնթարթ կարող է բախել դուռս, բայց ես ամենևին էլ հակված չեմ մուրացկանի կարգավիճակում հայտնվել։
Իրո՞ք , այս պետության ես չեմ, միթե՞ ոչինչ չունեմ արած իմ ժողովրդի համար, միթե՞ այս պետությունը իմը չէ… Ոչ մի կերպ չի տեղավորվում իմ մոլորյալ գլխում…
Փոսն անգամ վերից երթիկ է` փրկության ճամփա, բայց ես չորս կողմից գտնվում եմ փակուղում։ Որտե՞ղ է ելից դուռը…»։