Հունվարի 20-ին տեղի ունեցավ Դոնալդ Թրամփի հանդիսավոր երդմնակալության արարողությունը ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնում։ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ նախագահ երկրորդ անգամ. նման աննախադեպ երևույթ ամերիկյան քաղաքական պատմության ընթացքում գրանցվել էր ևս մեկ անգամ, սակայն շատ ավելի վաղ շրջանում։
Եվրոպական տարածաշրջանում գրիպով հիվանդացության հետևանքով հոսպիտալացման թվի աճ կարող է նկատվել առաջիկա շաբաթներին։ Այդ կանխատեսմամբ հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որը կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել բնակչության խոցելի խմբերի, ներառյալ տարեցների և հղի կանանց պաշտպանությանը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ Քր. օր.-ի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է համաշխարհային անվտանգության համար, խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ուղղությամբ ջանքերը. այս մասին X-ում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Փաշինյանի հետ համատեղ լուսանկար հրապարակել:
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու կալանավորված անձ Կ․Հ․-ին թմրամիջոց փոխանցել կարճատև տեսակցության ժամանակ։
Հայաստանը չի հրաժարվել Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններից. Զախարովա
«Երբ իշխանությունն ասում է, թե Տավուշից են անում սահմանազատումը՝ բնակչության անվտանգությունն ապահովելու համար. Ստո՛ւմ են, գլուխները պատին են տալիս, նման բան չկա։ Սահմանին ապրող մարդը երբեք չի ասել, որ անվտանգ է ապրում, մի քանի «զոմբիներ» միայն կարող են ասել»,- ընդգծեց Միհրան Մախսուդյանը։
Ռուսաստանը հավատարիմ է մնում եռակողմ պայմանավորվածություններին, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար խնդիրների լուծմանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Բաքվում գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի առաջնորդների և մյուս հայերի ազատ արձակման մասին հարցին:
Մենք ակտիվ երկխոսության մեջ ենք Թուրքիայի հետ, որի հետ սահմանները փակ են ավելի քան 30 տարի, և ունենք ընդհանուր գաղափարներ, որ բաց սահմաններն ու համագործակցությունը կարող են օգուտ բերել Հայաստանին, Թուրքիային և տարածաշրջանի մյուս երկրներին։ Այս մասին հունվարի 23-ին Երևանում Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մեկնաբանություններին նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Եվրամիությունը պետք է ավելին անի Ուկրաինային աջակցելու համար:
Զախարովան խուսափեց հստակ պատասխանել՝ արդյո՞ք Լավրովն ու Միրզոյանը ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցում ընդհանուր հայտարարի եկել են, թե ոչ
Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Յուոզաս Օլեկասն անդրադարձավ Հայաստանում քաղաքացիական հասարակության նախաձեռնած «Եվրաքվե» նախաձեռնությանը՝ որպես ժողովրդավարական գործընթացների լավ օրինակ։
Սիվիլիթաս հիմնադրամը (ՍիվիլՆեթի մայր կազմակերպությունը) դատի է տվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և պահանջում է ուղիղ եթերում հրապարակայնորեն ներողություն խնդրել Սիվիլիթաս հիմնադրամից՝ «մեդիան մեզ մոտ դառել ա մի հատ մեծ աղբանոց» արտահայտության համար։
Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին:
Ներկայումս շատ բարդ է կանխատեսել, թե ինչպիսին կլինի ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ․ Զախարովա
Լավրով-Միրզոյան խոսակցությունն անկեղծ էր, սակայն ոչ ամբողջ խոսակցությունն էր տեսախցիկների առջև, հանդիպումը տևեց 3 ժամ․ Զախարովա
Գերմանական բրիգադի մի մասն արդեն տեղակայվել է Վիլնյուսում, «Ռուդնինկայ» զորավարժարանում սկսվել է ռազմական քաղաքի կառուցումը, շարունակվում են ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների պատրաստման այլ աշխատանքներ։
Եվրոպայի երկրներն անտեսել են ազգային պաշտպանական խնդիրը. Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ
2025 թվականի հունվարի 21-ին Հ.Մ.-ի և Ա.Շ.-ի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է դատարան:
Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին կոչ է արել «գործարք կնքել» և վերջ տալ պատերազմին։ Նրա խոսքով, եթե Ռուսաստանը հրաժարվի, ապա ԱՄՆ-ն նոր տուրքեր ու պատժամիջոցներ կսահմանի Մոսկվայի նկատմամբ։
«Դրսի աշխարհին պետք է բացատրեն «պետական» և «համապետական» բառերի նշանակությունը, ու թե ինչո՞ւ է փոխվել։ Չգիտեմ՝ ինչո՞ւ են նման որոշում ընդունել, դե, «ազգային» բառից խրտնում են, իրենց դուր չի գալիս, այդ բառի տակ այլ բաներ են հասկանում, ինձ համար անհասկանալի է, թե այդ բառի վատը որն է։ Փոխնախարարն ինչ-որ բացատրություններ է տալիս, բայց կրկին անհասկանալի է ինձ համար»,- շեշտեց մեր զրուցակիցը
Ղրղզստանի ԱԳ նախարարի Երևան այցի շրջանակներում Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը ստորագրել են մի շարք փաստաթղթեր:
Հրադադարի համաձայնագրի գործողության 22-րդ օրը՝ փետրվարի 9-ին, Գազայի հատվածի հյուսիս ոտքով կկարողանան վերադառնալ այն տեղահանված անձինք, որոնք այս պահին գտնվում են անկլավի հարավ-արևելքում գտնվող Սալահ էդ Դին առանցքից ոչ հեռու։
Հայ-ռուսական հարաբերություններում գլխավոր խնդիրը էմոցիաներն ու հռետորաբանությունը մի կողմ դնելն է. Մարկեդոնով
Կայքում պետք է արտացոլվի առաջարկվող զբոսաշրջային փաթեթների, տուրերի կամ այլ զբոսաշրջային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը։
Հայաստանի և Ղրղզստանի առևտրաշրջանառության ներուժը շատ ավելի մեծ է, պետք է խորացնենք այն․ Միրզոյան
Ցանկություն ունենք Հայաստանի հետ ավելի լայն համագործակցություն սկսել․Ղրղզստանի ԱԳ նախարարը՝ Երևանում
Նախկին վարչապետը դատախազությունում հարցաքննվելուց հետո հայտարարություն է տարածել։ Քննիչները նրան պաշտոնապես տուժող են ճանաչել։
#ՀԻՄԱ. ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ. #ՈՒՂԻՂ
Փաշինյանի օրոք թե՛ աշխատող, թե՛ նորաստեղծ պետական ինստիտուտների գերակշիռ մեծամասնությունը պրոֆանացիա է։ Եվ «հայկական ЦРУ»-ն բացառություն չէ։ Բայց… Թերագնահատել այդ էսսեն նույնպես պետք չէ, քանզի նաև նրանով են բացահայտվում և արտահայտվում իշխող վարչախմբի իրական նպատակները, վախերը և ծրագրերը։