
Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները հանդիպման ընթացքում ստորագրել են մի շարք փաստաթղթեր

Ղրղզստանի ԱԳ նախարարի Երևան այցի շրջանակներում Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը ստորագրել են մի շարք փաստաթղթեր:
Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:
«Ստորագրվել են
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2026 թվականների համագործակցության ծրագիրը,Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ղրղզական Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիաի միջև համագործակցության մասին համաձայնագիրը»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: