Արինա Սաբալենկան Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում է
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ:
Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակչում Սաբալենկան մրցում էր Իսպանիայից աշխարհի 12-րդ ռակետ Պաուլա Բադոսայի հետ: Երկու սեթ և մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում հաղթել է Սաբալենկան` 6:4, 6:2 հաշվով:
Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին:
Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանց գործող չեմպիոնը` բելառուս Արինա Սաբալենկան: Կանանց մենախաղի եզրափակիչը նախատեսված է հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին:
Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց ամենատիտղոսակիր թենիսիստը սերբ Նովակ Զոկովիչն է, ով 10 անգամ տիրացել է մրցաշարի գավաթին: Կանանց մրցաշարում ամենատիտղոսակիրը Մարգարետ Կորտն է, որը գավաթին տիրացել է 11 անգամ: