ՀՀ-ԱՄՆ ռազմավարական փաստաթղթի ստորագրմանը դրական է վերաբերվում 61%-ը, բացասական՝ 24%-ը. Gallup
Հարցվածների 27.2%-ը լիովին դրական է վերաբերվում Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները ստորագրած ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթին:
«Ավելի շուտ դրական վերաբերվում է 34.5%-ը: Ավելի շուտ բացասական նշել է 13.1%-ը, ընդհանրապես բացասական՝ 10.9%-ը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով քաղաքական զարգացումների, համընդհանուր հայտարարագրման, կուսակցությունների վարկանիշների և այլ հիմնախնդիրների վերաբերյալ «Հպպպարտ Չիպոլինո» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է հունվարի 20-22-ն ընկած ժամանակահատվածում:
«Դեպի ԵՄ ձգտումը և ՀՀ ու ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ինչպե՞ս կազդեն ՀՀ-ի վրա» հարցին ի պատասխան՝ հարցվածների 27 տոկոսը նշել է, որ կբարձրացնեն ՀՀ անվտանգությունը, 24.2 տոկոսը կարծում է՝ կստեղծեն հավելյալ ռիսկեր ՀՀ-ի համար: 18.6 տոկոսն այն կարծիքին է, որ կստեղծեն նոր տնտեսական հնարավորություններ, իսկ 10 տոկոսի կարծիքով՝ կհանգեցնեն տնտեսական ռիսկերի: Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 18.5 տոկոսը:
Մանրամասները՝ տեսանյութում