Կառավարությունը որոշել է բյուջեի հաշվին հարստացնել բանկերին ու նրանց վերադարձնել վերջին 3 տարիներին անհուսալի ճանաչված մինչև 1 մլն դրամ ժամկետանց վարկերը։ Տպավորություն են ստեղծում, թե իբր դրանով քաղաքացիներին են լավություն անում, բայց իրականում բանկերի պարտքերն են վերադարձնում։ Այդ պարտքերի մեծ մասից բանկերը վաղուց հույսները կտրել էին։ Գիտեին, որ դրանք երբեք էլ չեն վերադարձվելու։ Բայց կառավարությունը որոշել է վերադարձնել։ Պատրաստվում են բյուջեից տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր միլիոն դոլարներ վճարել բանկերին՝ անհուսալի վարկերի դիմաց։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն ու հասարակական–քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանն են։
Հարկման ընդհանուր համակարգին անցնելու անվան տակ կառավարությունը փոքր բիզնեսի հարկային բեռն անգամներով ավելացնում է, հանում է շրջանառության հարկի դաշտից, փոխարենը՝ նույն դաշտում գործող խոշոր բիզնեսին արտոնություններ է տալիս, նվազեցնում է շրջանառության հարկը։ Այսքանից հետո փորձում են համոզել, թե շրջանառության հարկը վնասակար է պետության համար, ու պետք է հրաժարվել դրանից։
«Նախկինների» ընդունած օրենքով սեփական խնդիրները լուծելուց հետո իշխանությունը կրճատում է եկամտահարկի վերադարձի չափը։
Պաշտոնական տվյալներով, դրսից եկածների աշխատավարձերը չորս անգամ գերազանցում են Հայաստանի միջինին։ Դա էլ իր ուղղակի և անուղղակի ազդեցությունն ունեցավ որոշ ոլորտների աշխատավարձերի կտրուկ փոփոխությունների վրա։
«Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովը կարծում է, որ վարձով բնակարան տվող սեփականատերերին հարկային դաշտ տանելու արդյունքում 10 տոկոսով բնակարանների գները կթանկանան, ավելին, ըստ նրա, չկան մեխանիզմներ, որոնք կազդեն սեփականատերերի վրա: