«Ի պաշտոնե ներգրավված եմ եղել բանակցություններում, մասնակցել եմ Անվտանգության խորհրդի նիստերին և տեղյակ եմ՝ ինչ է բանակցվել։ Երբ Փաշինյանը հայտարարեց Արցախի նշաձողն իջեցնելու մասին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ ես էլ եմ մասնակցել արևմտյան պաշտոնյաների հետ բանակցություններին, ու իրենք էլ ասում էին, որ հարցը պետք է քննարկվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում։ Եվ երբ մենք խոսում էինք ինքնորոշման իրավունքի մասին, ասում էին՝ հիմա դրա ժամանակը չէ։ Ինքնավարության մասին զրույցներ ավելի շատ եղան շրջափակման ժամանակ, ու իրենք ասում էին՝ չէ, ի՜նչ ինքնավարություն»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն է։
«Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և կստեղծի ամենահարմար պայմանները»,- օրերս նման անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ենթադրում եմ, որ հավանաբար հասկացան, որ նույնիսկ Ադրբեջանի այս վերջին ժեստը՝ երկկողմ ձևաչափում գերիների մի մասի փոխանակության հետ կապված, ընդամենը ժեստ էր՝ ՀՀ իշխանություններին բերելու իր դաշտ և համոզելու, որ երկկողմ ձևաչափում կարելի է ավելի արդյունավետ բանակցել»,- տեսակետ հայտնեց քաղաքագետը՝ հիշեցնելով նաև ԱՄՆ-ի վերջին չկայացած հանդիպումից հետո Ադրբեջանի գործադրած ջանքերը՝ Վրաստանին բանակցություններում ներգրավելու հարցում: