Բաժիններ՝

Դդմիկով և այծի պանրով նախուտեստ

Բաղադրիչները՝ 4 բաժնի համար

  • 4 փոքր դդմիկ
  • 350-400 գ այծի պանիր
  • 1 պճեղ սխտոր
  • 2-3 հատ կանաչ սոխ
  • մի քանի ճյուղ անանուխ, համեմ և փշաքեղ (кервель)
  • ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Կտրտեք կանաչ սոխը, սխտորն ու կանաչին: Տրորեք այծի պանիրը, խառնեք սխտորի, սոխի ու կանաչիների հետ, աղ ու պղպեղ արեք:

Դդմիկները շատ բարակ շերտերով երկարությամբ կտրատեք, չորացրեք անձեռոցիկով, փոքր քանակությամբ ձեթով տապակեք միջին կրակի վրա մինչև փափկելը՝ 2 րոպեից ոչ ավել:

Կարդացեք նաև

Դդմիկների տապակած շերտերը շարեք 4 ոչ մեծ կաղապարների մեջ այնպես, որ շերտերի միջև բաց տարածք չմնա: Դդմիկների շերտերի ծայրերը պետք է երկու կողմից կախվեն:

Դդմիկների վրա լցրեք այծի պանրի խառնուրդը, մակերեսը հարթեցրեք և ծածկեք կողքից կախված շերտերով: Լավ սեղմեք, վրան թաղանթ քաշեք ու 4 ժամով տեղադրեք սառնարանում:

Մատուցելուց մոտ 10 րոպե առաջ հանեք սառնարանից:

Խորհուրդ: Նախուտեստը մատուցեք լոլիկով կամ խորոված քաղցր պղպեղներով սոուսով ու ձիթապտուղներով:

Տեսանյութեր

Լրահոս