Բաժիններ՝

Թրամփն արձագանքել է Չինաստանի կողմից պատասխան մաքսատուրքեր սահմանելուն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի կողմից պատասխան մաքսատուրքերի սահմանման ֆոնին հայտարարել է, որ Չինաստանը ճիշտ չի գործել և խուճապի է մատնվել։ Թրամփը համապատասխան գրառում է կատարել Truth Social հարթակում։

«Չինաստանը ճիշտ չի գործել և խուճապի է մատնվել, մինչդեռ չինական կողմն իրեն նման բան չպետք է թույլ տար»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը։

Ավելի վաղ Չինաստանի Պետխորհուրդը հայտարարել էր ԱՄՆ-ից բոլոր ապրանքների համար 34 տոկոս լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մասին։ Բանաձևն ուժի մեջ է մտնելու ապրիլի 10-ից։ Չինական կողմի որոշումը պատասխան էր ամերիկյան իշխանությունների նմանատիպ գործողություններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930