Բաժիններ՝

Նոր կարտոֆիլը սերուցքասխտորային սոուսի մեջ

Բաղադրիչները՝

  • 900 գ նոր կարտոֆիլ
  • 1 ճ/գ ձիթապտղի ձեթ
  • 1 ոչ մեծ գլուխ սոխ
  • 1-2 պճեղ սխտոր
  • 180 մլ յուղոտ սերուցք
  • 1/2 փունջ սամիթ
  • աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Կարտոֆիլը լվացեք, կեղևը սպունգի չոր մասով մի փոքր տրորեք: Խոշոր կարտոֆիլները կիսեք:

Կարտոֆիլը լցրեք կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցրեք, մոտ 1/2 ճ.գ. աղ ավելացրեք: Ջուրը եռացրեք ու կարտոֆիլը մոտ 15-20 րոպե եփեք:

Կարդացեք նաև

Կարտոֆիլը լցրեք ցանցի մեջ, որ քամվի:

Թավայի մեջ ձեթ լցրեք, դրեք միջին ուժգնության կրակի վրա: Մանր կտրտած սոխը լցրեք ձեթի մեջ, տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Ավելացրեք մանրացրած սխտորն ու անընդհատ խառնելով ևս մեկ րոպե տապակեք: Ավելացրեք սերուցքն ու աղ արեք:

Սոուսը հասցրեք եռման աստիճանի, կրակն ուժեղացրեք ու անընդհատ խառնելով ևս մի քանի րոպե պատրաստեք: Ավելացրեք կտրտած սամիթը, խառնեք, թավան հանեք կրակի վրայից: Սոուսը լցրեք եփած կարտոֆիլի վրա ու լավ խառնեք: Լցրեք մեծ ափսեի մեջ ու մատուցեք:

Տեսանյութեր

Լրահոս