Բաժիններ՝

Կծու ապուր

Բաղադրիչներ՝

  • Ձիթապտղի յուղ- 2 ճաշի գդալ
  • սխտոր- 3 պճեղ
  • կոճապղպեղ՝ քերած- 1 թեյի գդալ
  • կանաչ կարրի մածուկ- 1 թեյի գդալ
  • բանջարեղենի արգանակ- 4 բաժակ
  • կոկոսի կաթ- 1 բանկա
  • կարագ- 1/2 բաժակ
  • սոյայի սոուս- 2 ճաշի գդալ
  • Ագավե օշարակ- 2 ճաշի գդալ
  • 2 հատ լայմի հյութիա
  • Ռամենի արիշտա

Պատրաստման եղանակը՝

Մեծ կաթսայի մեջ տաքացրեք ձիթապտղի յուղը, ավելացրեք մանրացրած սխտորն ու քերած կոճապղպեղը։ Այնուհետև ավելացրեք կարրիի մածուկը, եփեք ևս մեկ րոպե։
Ավելացրեք 3 բաժակ բուսական արգանակն ու կոկոսի կաթ: Խառնեք, կրակն իջեցրեք նվազագույնի և եփեք:

Առանձին ամանի մեջ հարեք կարագն ու 1 բաժակ բանջարեղենի արգանակը, և ավելացրեք եփուկին։ Լավ խառնեք, ավելացրեք սոյայի սոուսը, ագավան և լայմի հյութը։ Եփեք թույլ կրակի վրա 5-10 րոպ, որպեսզի համերը ձուլվեն: Համտեսել և անհրաժեշտության դեպքում ավելացրեք մի պտղունց աղ։

Մատուցելուց առաջ կաթսայի մեջ ավելացրեք ռամենի արիշտան: Սովորաբար այն եփվում է 1-2 րոպեում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս