ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգի ղեկավարը կարծում է, որ գնաճը կավելանա առաջիկա եռամսյակներում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն գնաճի բարձրացմանն առաջիկա եռամսյակներում, սակայն գնաճի երկարաժամկետ հեռանկարը մնում է 2 տոկոսի թիրախում։ Այդ մասին ասել է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը:
«Սակագների բարձրացումը կազդի տնտեսության վրա: Ե՛վ հարցումները, և՛ շուկայական ցուցանիշներն արտացոլում են դա, ինչը պայմանավորված է կարճաժամկետ գնաճային սպասումների աճով: Երկարաժամկետ սպասելիքներն առաջիկա մի քանի տարիների ընթացքում մնում են կայուն և համահունչ են մեր 2 տոկոս գնաճի թիրախին», – ասել է Փաուելը:



