Բաժիններ՝

Վայոց ձորում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ ապրիլի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Մանվել Թ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 152 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Չ․-ն և 35-ամյա Հրաչյա Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930