Բաժիններ՝

Մեքենայից նետված տոպրակում լիցքավորված փամփշտատուփ և հրազենի նմանվող իր կար

Արագածոտնի մարզի պարեկները ապրիլի 1-ին Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում ամրագոտին չկապելու համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա: Այդ ընթացքում Տաշիրի բնակիչ 22-ամյա ուղևորը մեքենայից տոպրակ է նետել, ինչը պարեկները նկատել են։ Նետված տոպրակից ընկել է լիցքավորված փամփուշտատուփ, իսկ տոպրակի մեջ նկատվել է հրազենի նմանվող առարկա:

Վարորդն ու ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին, իսկ ավտոմեքենան՝ նույն բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

22-ամյա ուղևորը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս