Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։
Նկատելի են կոռուպցիոն ռիսկեր․ օրինակ, ոլորտում կա իշխանության ներկայացուցիչների հետ սերտ կապեր ունեցող գործարար, ում ազդեցությունն օր օրի մեծանում է։ 2018-ից սկսած՝ նրա բուքմեյքերական ընկերությանը, ի թիվս այլ բաների՝ ավելացավ սպորտային հեռուստաընկերություն և բանկ՝ միահյուսելով իր բիզնես շահերը և ժողովրդին գցելով այդ անվերջ սպորտ-խաղադրույք-վարկ օղակի մեջ։ Սա մի համակարգ է, որը խրախուսում է խաղամոլությունը՝ վնաս հասցնելով հարյուր-հազարավոր ընտանիքների։
Toyota Material Handling ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մետատեկ» ընկերությունը պահեստային տեխնիկայի, փաթեթավորող սարքավորումների սպասարկման և վաճառքի միակ մասնագիտացված ընկերությունն է Հայաստանում:
Նա մեկ տարի է՝ աշխատում էր Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչությունում՝ որպես պետի խորհրդական:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Հայցվորները Գազայից և ԱՄՆ-ից պաղեստինցիներ են, որոնք «կորցրել են ընտանիքի անդամներին՝ կա՛մ իրենց հարազատներին, կա՛մ իրենք բախվում են սպառնալիքի Իսրայելի ռազմական գործողությունների հետեւանքով, իսկ Իսրայելը օգտագործում է Միացյալ Նահանգների տրամադրած զենքը»:
Այսինքն՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարո՞ղ է զինել Ադրբեջանին, իսկ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկիր, օրինակմ եղբայրական Հունաստանը Հայաստանին՝ ոչ։ Էդ ո՞ր օրենքով։
Նոր սահմանափակումները տարածվում են 54 ֆիզիկական և 30 իրավաբանական անձանց, երրորդ երկրների 52 նավի վրա։
Կոնֆերենցիաների լիգայի վերջին տուրի հանդիպումը կկայանա դեկտեմբերի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:
Նա նշել է, որ այս պահին ավարտին է հասցվել երկու երկրների միջև սահմանի ամենաբարդ հատվածներից մեկի սահմանազատումը։
Հայաստանը հավատացած է, որ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը բացառիկ հարթակ է մշակութային երկխոսության և փոխըմբռնման ու հանդուրժողականության ամրապնդման ուղղությամբ համագործակցության համար։
«Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում խորհրդային ժամանակների վերաբերյալ, նույնը ինչո՞ւ չի անում ՀՀ իշխանությունը։ Իհարկե, մենք մոռանում ենք պատմականության մասին, մի կողմ ենք դրել պատմական Հայաստանը, բայց պետք է միշտ հիշել պատմականությունը և քաղաքականությունը կառուցել դրա հիմքի վրա։ Արցախը, Ուտիքը, Գարդմանը պատմական Հայաստանի մաս են կազմել, ինչո՞ւ չեն խոսում սրա մասին։
Այս համատեքստում անդրադարձանք նաև լեգենդար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին առնչվող դրվագին՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք նաև ՀՖՖ ղեկավար կազմի գործոնով էր պայմանավորված Ազգային հավաքականում չխաղալու ֆուտբոլիստի որոշումը ու արդյո՞ք նրա դեմ արշավի պատճառն այն էր, որ նա չուրացավ իր կարիերայում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ներդրումը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր Ալեքսանդր Պետրակովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պնդել է՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։
Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Վելիևը Կարաչիում հանդիպել է Պակիստանի ցամաքային զորքերի հրամանատար Մունիրի հետ։
ՀՖՖ ղեկավարությունը հրաժարական է տալու. պայքարը մինչև վերջ ենք տանելու. ծրագիր ունենք
Հենց հավաքականները հաղթում են, դափնեպսակները ՀՖՖ-ինն են, ֆիասկոյի դեպքում ակումբներն են մեղավոր
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը հարգանք չունի հայկական ֆուտբոլում
Բախման հետևանքով «Nissan»-ներից մեկը հայտնվել է բնակչի հողամասում՝ մասամբ կախված վիճակում:
Անդրադարձ է կատարվել նաև թափոնների կառավարման ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին, առաջիկա անելիքներին։
Կոնվերս բանկի 5 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում և ներառվել հիմնական Abond ցուցակում: Վերոնշյալ պարտատոմսերով թույլատրվել է հասցեական առևտուրը և Ռեպո գործարքների կնքումը:
«Քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ մենք տեսանք, որ եթե նախկինում վարորդներն առձեռն գումարը վերցնում էին, և օրը շուրջ 33 մլն դրամ էր հավաքագրվում, սակայն վերջին 14 օրերի տվյալներով, երբ վարորդները փողի հետ գործ չունեն՝ հավաքագրվել է օրը շուրջ 28 մլն դրամ։ Հիմա ինձ մոտ հարց է առաջանում, եթե նախկինում վարորդները ստվեր ունեին, գրպանում էին, հիմա ի՞նչ՝ «Թել Սելը» «փա՞յ» է հանում, այդպե՞ս է ստացվում։ Հիմա վարորդներն այդ գումարին «դոստուպ» չունեն, բա ի՞նչ է կատարվում, գումարն ո՞ւր է գնում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մեսրոպ Մանուկյանը։
Մոտ ժամանակներում տեղ կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հանդիպում։
#ՀԻՄԱ. ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՈՒ ԹԻՄԵՐԻ ՖԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ. #ՈՒՂԻՂ
«Մենք քանի անգամ ենք կրկնել՝ կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է, ես նույնիսկ չեմ ուզում քննարկել ու մեկնաբանել այդ տերմինը, չի լինելու նման բան, ուղղակի չի լինելու»,- լրագրողներ հետ զրույցում ասաց նա։
Մանթաշյանը բարձր գնահատելով հայ-հունական բարեկամական հարաբերությունները՝ ներկայացրել է նախարարության գործունեությունը, ոլորտի զարգացմանն ուղղված լայնածավալ ծրագրերն ու գրանցած հաջողություններն, անդրադարձել է նախարարության առջև դրված այլ խնդիրների և նպատակների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Վրաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ռուսաստան էլեկտրաէներգիա արտահանելու՝ իրենց պատրաստակամությունը, Ադրբեջանից մատակարարումներ արդեն եղել են:
Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից, իսկ դե յուրե կլքի կառույցը, երբ Վաշինգտոնից թույլտվություն ստանա: