Բաժիններ՝

ՀՖՖ-ն ազգային թիմի նոր գլխավոր մարզչին կներկայացնի հունվարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչը հայտնի կլինի 2025 թվականի հունվարին:

Այս մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը` 25-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում:

«Մենք հիմա բանակցում ենք մի քանի հայտնի անձանց ու կազմակերպությունների հետ: Մենք չենք ուզում հրավիրել ոչ միայն ազգային թիմի մարզիչ, այլ նաև հայկական ֆուտբոլում գլոբալ փոփոխություններ կատարել, որը կապված կլինի մարզչական շտաբի, ազգային հավաքականի ակադեմիաների հետ: Այն միտված է լինելու հայկական ֆուտբոլի վերաթարմացմանը»,-ասաց Մելիքբեկյանը: Վերջինիս խոսքով` ՀՖՖ-ն նոր մարզչին կներկայացնի 2025 թվականի հունվար ամսին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր Ալեքսանդր Պետրակովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031