ՀՀ ՏԿԵ նախարարն ու Շվեդիայի դեսպանն անդրադարձել են առաջիկա համագործակցությանը
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես տեղեկանում ենք ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, Դավիթ Խուդաթյանը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ մեծապես գնահատում է Շվեդիայի հետ հարաբերությունները՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ բազմակողմ ձևաչափերում։ Խուդաթյանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու և զարգացնելու շվեդական կողմի հետ առկա համագործակցությունը տարբեր ուղղություններով։
Նախարարն ընդգծել է Շվեդիայի ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի կարևորությունը։ Նրա խոսքով՝ ա կարևոր քայլ է տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
Անդրադարձ է կատարվել նաև թափոնների կառավարման ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին, առաջիկա անելիքներին։