Շենքը պայթեցնելու սպառնալիքով, ձեռքերում ցուցադրական պահելով վերը նշված, այդ թվում՝ արդեն մարտական վիճակի բերված նռնակները, վերջիններս հերթապահ մասում ծառայություն իրականացնող ոստիկաններից պահանջել են ազատ արձակել իրենց համախոհներին, բացել հերթապահ մասի դուռը, իրենց տալ այնտեղ պահվող զենքերը և ազատել շենքը, որը զուգորդվել է նշված շենքում գտնվող անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով:
Կարճ ժամանակ անց, ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ՀԿԱԾ պետի տեղակալ Գրիգորյանը և հայտնում է, որ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ նշված հասցեում ծառահատման և ծառատնկման աշխատանքներ են իրականացնում, որտեղ քաղաքացիները խոչընդոտում են իրենց աշխատանքները։
Ըստ հրապարակման՝ կամրջին հարվածած բեռնանավը՝ «Դալի»-ն, նավարկում է Սինգապուրի դրոշի տակ։
Ըստ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի՝ Արևմուտքի երկրները սառեցրել են 300 միլիարդ դոլարի ռուսական պահուստներ։
Արցախի բաժինը հեռացվել է նաև նախագահի (այո, այո Հայաստանում նման պաշտոն ու այդ պաշտոնը զբաղեցնող մարդ էլ կա) կայքից։ Պարզվում է, նախագահի կայքի բովանդակությունն էլ են որոշել «լրամշակել» և, չեն զլացել սկսել հենց Արցախից։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ ՀՀ ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանը նախկին կադրերից է ու նրա նշանակումը սխալ էր։ Նախարար Գրիգոր Մինասյանը հակառակ կարծիքին է.
Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է հավասարակշռված դիրքորոշում ունենա տարածաշրջանի տարբեր զարգացումների վերաբերյալ: Պակաս ուշադրություն չի դարձվում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությանը, որը կարող է և՛ խթանել, և՛ վտանգել մի շարք գործընթացներ։ Հայաստանը մյուս կողմից ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը։
Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքներն առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է:
2024 թվականի մարտի 22-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 296-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)):
Քաղաքական դեգեներատներին հանգիստ չի տալիս անգամ Ռուբեն Վարդանյանի հնարավոր ազատման մասին ադրբեջանական ակնհայտ կեղծ լուրը։
Բնականաբար, թե՛ քննիչները, թե՛ դատախազը, թե՛ երկու դատավորները շատ լավ հասկացել են, որ թե՛ նիկոլն է մեր բնորոշածը, թե՛ քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներով է և իրավական աբսուրդի ժանրից է, բայց նրանք կատարել են նիկոլի թելադրածը, արել են այդ կեղտոտ գործն ու այսօր ես և Վազգենը գտնվում ենք «Արմավիր» ՔԿՀ-ում։
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ. այս մասին հունական Еkathimerini պարբերականի հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իսկ երբ Ֆրանսիան սրում է հռետորաբանությունն ու բարձրացնում է դիմակայության աստիճանը, հայտարարելով ընդհուպ Ուկրաինա զորք մտցնելու մասին, դա գործնականում նշանակում է «բաց դեմքով» սադրանք, երբ փաստացի կստացվի, որ ՆԱՏՕ-ն ինքն է ըստ էության պատերազմ հայտարարում Ռուսաստանին, հետեւաբար լեգիտիմացնում արդեն Ռուսաստանի ավելի սուր գործողությունները:
Կայացել է նաև «Հայկական Բուենոս Այրես» գրքի շնորհանդես:
Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով խոստովանել է, որ լինելու է միակողմանի զիջում եւ այն էլ՝ սեղմ ժամկետներում: Մոտավորապես ակնարկել է, որ առաջիկա օրերին կարող է բանակային երրորդ կորպուսը դուրս բերվել այդ տարածքներից, եւ չորս բնակավայրերը, որոնք, Փաշինյանի բնորոշմամբ, ադրբեջանական են, վերադարձվեն տիրոջը։ Հակառակ դեպքում Ադրբեջանը պատերազմով է ստանալու։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 2023թ. հոկտեմբերի 28-ին մի խումբ անձանց կողմից պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և խուլիգանություն կատարելու դեպքի նախաքննությունը:
Կալանավորված անձանց թիվը տատանվում է՝ այս պահին մոտ 1200 հոգի են. Գրիգոր Մինասյան
ԱԹՍ-ների հարձակման մասին տեղեկություններ են հայտնել նաև Սումիի և Նիկոլաևի մարզերից։
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։
Մարտի 24-ին Al Mayadeen-ը հաղորդել էր, որ «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժման կազմի մեջ մտնող շիաների զինված ջոկատները հրթիռակոծել են Հարաբ էլ Ջեյրի ռազմական օդանավակայանը, որից օգտվում են Սիրիայի Հասաքայի նահանգի ռազմակայաններում տեղակայված ամերիկյան ուժերը
Ucom-ը սկսում է Հայաստանի մարզերում ցանցի վերազինման աշխատանքները, որոնց նպատակն է հզորացնել և ընդլայնել 4G+ ցանցը մարզերում, ինչպես նաև հիմք ստեղծել 5G ենթակառուցվածքի համար։
Քննչական կոմիտեի ղեկավարը հավելել է, որ մահվան պատճառները և տուժածների ինքնությունը պարզելու համար նշանակվել և իրականացվում է 160 դատաբժշկական փորձաքննություն։
Միևնույն ժամանակ Իսրայելն օրերս համաձայնել է 700 պաղեստինցի բանտարկյալների իսրայելցի 40 պատանդների հետ փոխանակելու գործարքին։
Մինչև այս գիտակցումը չլինի, մինչև յուրաքանչյուրը ցանկացած հայկական բնակավայրի կորուստն իր անձնական ողբերգությունը չհամարի, անընդհատ հող էլ կհանձնվի, մարդիկ էլ կնահատակվեն
Գրանադաներոլների պատվո պահակախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Արգենտինայի պետական օրհներգերը:
Ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերում ՔՊ-ում այլեւս չկա նախկին միասնականությունը, որքան էլ Նիկոլ Փաշինյանը պարտադրում է, որ ՔՊ-ականները մեկ մարդու պես կրկնեն իր կարծիքը։
Քաղաքացիները դժգոհում են, որ մայրաքաղաքում ծառեր են կտրվում: Այս թեմայի հետ կապված՝ կան տարբեր մոտեցումներ. ոմանք նշում են, որ անընդունելի է ծառահատումը, ոմանք կարծում են, որ ճիշտ ծառերով չեն դրանք փոխարինվում, իսկ պաշտոնական տեսակետն այն է, որ Երևանում շատ ծառեր այլևս կենսունակ չեն կամ մոտ են կենսունակության ավարտին:
Հայաստանի իշխանություններն անգամ համազգային աղետի եւ սուգի պարագայում չեն կարողանում բարեկամ երկրի հանդեպ սոլիդարություն ցուցաբերել ու ապրումակցել:
Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստերին օրակարգում ընդգրկված հարցերից զեկուցվող է լինում առավելագույնը 2-3 հարց, որոնց շուրջ էլ ծավալվում են երկարաշունչ «քննարկումները»: