Բաժիններ՝

Ինչո՞ւ չի կարելի վստահել էկոլոգիապես մաքուր ատամի մածուկներ վաճառողներին

«Էկո», «բիո» կամ «բնական» պիտակավորված ատամի մածուկները կարող են լիովին անօգուտ լինել ատամների առողջության համար: Այս մասին Газета.Ru-ին ասել է ատամնաբույժ-թերապեւտ Սվետլանա Մանդրիկը։

«Դրանցից շատերը չեն պարունակում վտանգավոր բաղադրիչներ՝ նատրիումի լաուրիլ սուլֆատ, պարաբեններ և ագրեսիվ հակասեպտիկներ։ Բայց ատամների համար օգտակար բաղադրիչներ նույնպես չունեն»,- ըստ shantnews-ի՝ ասել է ատամնաբույժը։

Ըստ փորձագետի՝ բնական ատամի մածուկները սովորաբար պարունակում են նատրիումի բիկարբոնատ (այսինքն՝ խմորի սոդա) և փայտածուխ, «որն ուղղակի կքերծի էմալը»։

Մանդրիկը հավելել է, որ ոմանք փաթեթավորման վրա նշում են, որ մածուկը բնական է և էկոլոգիապես մաքուր, թեև այն պարունակում է քիմիական բաղադրիչներ։

Ատամնաբույժը եզրակացրել է, որ նրանք, ովքեր փորձում են խուսափել ատամի մածուկի քիմիական բաղադրիչներից, պետք է մտածեն միայն ատամի խոզանակ օգտագործելու մասին:

Տեսանյութեր

Լրահոս