Արցախի հարցը փակված չէ. միջազգային հանրությանն ուղերձ ենք հղելու. Գառնիկ Դանիելյան

Արցախի ներկայացուցչությունում այսօր Արցախի անկախության հռչակման օրվան նվիրված ԱՀ ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրված, որին մասնակցելու հրավեր էր ստացել նաև ՀՀ ԱԺ մի քանի պատգամավոր։

Նիստից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց, որ նիստին կարևոր ուղերձներ են ընդունվել, որոնք կփոխանցվեն միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներին։

«Արցախի հարցը փակված չէ. Էթնիկ զտում, ցեղասպանություն է տեղի ունեցել, որի արդյունքում հայրենազրկվել են 150.000 մեր քույրերն ու եղբայրները, և մեր պարտքն է ամեն օր աշխատել այդ ուղղությամբ»,-ասաց նա։

Ըստ Դանիելյանի՝ նույն միջազգային հանրության տարբեր դերակատարներ դրա միասն տարբեր հայտարարություններ են արել, և պետք է ամեն ինչ անել, որ արցախահայերի վերադարձի իրավունքը դառնա օրակարգի մի մաս։

«Բայց, ցավոք սրտի, միակը ՀՀ իշխանությունն է, կամ ՀՀ-ն է, որ այդ ուղղությամբ որևէ քայլ չի անում, դրա մասին խոսում են շատ երկրներ, բացի ՀՀ կառավարությունից և իշխանություններից»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031