Հիմիկվանից հատ առ հատ «գույքագրել» ՔՊ-ականներին՝ «արևմտյան ադրբեջանցիներին» նրանց տներում բնակեցնելու համար

«Վերադարձի իրավունքի» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։ Ադրբեջանի իշխանությունը Փաշինյանի կառավարությունից պահանջում է հստակեցնել՝ ինչպե՞ս են ադրբեջանցիները վերադառնալու «իրենց պատմական հողերը»

Հայաստանի կառավարությունը հարևան երկրի այս վտանգավոր, կեղծ ու ագրեսիվ պահանջատիրական հայտարարություններին  որևէ կերպ չի արձագանքում, նրանք կենտրոնացած են շատ կարևոր հարցի՝ Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու գործընթացի վրա: Տգետների և թքողների Ազգային ժողովում բամաթիվ տխմար, անգետ ու օրենքից դուրս «կռուտիտներ» են մոգոնվում՝ իրենց ապօրինությունները պարտակելու համար: Ընդ որում, այդ կռուտիտներն այնքան պրիմիտիվ են, որ արժանահավատ են թվում միայն «անգրագետ պողոսներին», քանի որ մեր երկրում անգամ միջին կրթական մակարդակ ունեցող քաղաքացուն պարզ է, թե որն է Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու իրական պատճառը:

Ինչևէ, վերադառնանք մեր անվտանգային սպառնալիքին: Վերջին տարիներին մեր դառը փորձը ցույց է տվել, որ Ալիևի հայտարարություններին պետք չէ անլուրջ վերաբերել:

Ուստի, առաջարկ`

Հիմիկվանից հատ առ հատ «գույքագրել» ՔՊ-ականներին, նրանց մերձավորներին, որպեսզի սրանց կործանարար քաղաքականության արդյունքում «վերադարձող» «արևմտյան ադրբեջանցիներին» բնակեցվեն հենց նրա՛նց իսկ տներում, նրա՛նց կանանց հետ: Հասկանալի է, որ սրանցից ոմանք ճողոպրելու են Լոս, քանի որ այնտեղ էլ է մարիխուանան լավ աճում, բայց պարզ է՝ ոչ բոլորը: Ոմանք կճողոպրեն եվրոպական երկրներ, նաև Ռուսաստան:

Ի դեպ, այս ամենի համապատասխանատու են նաև 2021-ին ազգակործան պատուհասին ու նրա տգետ-ստահակ-դավաճանների խմբակին ընտրած 680 հազարը: Նրա՛նք էլ պիտի պատասխանատվություն կրեն:

Այլևս անցել են այն ժամանակները, որ կարող են քվեարկել ու մի կողմ քաշվել: Ո՛չ, սիրելի 680 հազար քաղաքացիներ, դուք կատարել եք հանցանք, որի հետևանքը, ցավոք, ծանր է լինելու ոչ միայն ձեզ համար, այլև ողջ հայ ժողովրդի համար:

Կա՛մ ուղղեք ձեր սխալը, որպեսզ մեկընդմիշտ այս խմբակին պատմության աղբանոցը նետենք, կա՛մ պատրաստվեք ադրբեջանաթուրքական ներխուժմանը: Սիրիան՝ ձեզ օրինակ:

ԱՍՏՂԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս