«Պաշտոնապես ու հրապարակային հայտնի դարձավ, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը օգտագործում է սեռական բնույթի կոմպրոմատներ` շանտաժի ու հարկադրանքի համար»

Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պաշտոնապես ու հրապարակային հայտնի դարձավ, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը օգտագործում է սեռական բնույթի կոմպրոմատներ` շանտաժի ու հարկադրանքի համար։ Աղազարյան Հովիկին սպառնում են ինչ-որ սեռական բնույթի կոմպրոմատներով։ Էսօր Հայաստանը հատել է ևս մի կարմիր գիծ` դեպի դիկտատուրա տանող ճանապարհին։

Ես երբեք չեմ ունեցել անձնական կյանքի գաղտնիության պատրանք։ Միշտ ապրել ու ամեն քայլս արել եմ այն կանխավարկածով, որ գուցե դա գաղտնի նկարահանվում է։ Միշտ պատրաստ եմ եղել շանտաժի ու պատրաստ եմ եղել ինքս հրապարակել այն, ինչով ինձ կսպառնան։ Պատրաստ եմ եղել ու պատրաստ եմ հարվածի տակ դնել այն կանանց, ովքեր շփվել են ինձ հետ, բայց չեն ընտրել այդպիսի հարվածի պատասխանատվությունը։

Բայց նույնիսկ ես չեմ պատկերացրել, որ մանր-մունր կագեբեյշնիկների թաքուն ակնարկով սպառնալիքներին մի օր կփոխարինեն երկրի ղեկավարի ու ԱԺ նախագահի հեռուստացույցով հնչող սպառնալիքները։

Ամոթի, բարկության ու տխրության օր է այսօր, երբ էսքան տարվա դեմոկրատական պայքարից հետո կյանքում առաջին անգամ հիմնավոր փաստի հիմքով ստիպված եմ իմ հետ շփվող ու ապագայում շփվելիք կանանց «ծանուցել» իմ հետ կյանքն ապրելու նոր` նիկոլական կանոնները։

Սա էլ կանցնի, մենք կհաղթենք լիբերալ-չեկիստների այս հանցախմբին ու բոլոր մարդիկ ազատ կլինեն վախից, հալածանքից ու շանտաժից։ Իսկ մինչ այդ ուժ ու քաջություն եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր այսուհետ ևս պատրաստ են կռվել հանուն դեմոկրատիայի, ընդդեմ չեկիստական նենգության ու բռնակալության։

Հա ու մեկ էլ՝ գոմեշի կաշի եմ մաղթում էն սապլյակներին, ովքեր էս չեկիստների իշխանության հետույքի շուրջ պատվոպահակ են կանգնած, իբր թե որովհետև ձախական-դեմոկրատական հայացքներ ունեն»։

Տեսանյութեր

Լրահոս