«Մաման լացացրել եմ, երբ զգացել եմ՝ դեմս ագենտ ա…». Հովիկ Աղազարյան

«Այդ դրամատիզմը, որ մտցրել են մարդու նամակագրությունների հետ կապված, անձամբ համաձայն եմ, որ երկու տղամարդ լրագրող գան և իմ, ՔՊ-ի կամ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ նայեն իմ գրառումները ու գնահատեն, թե դրանք որքանով են շոկային»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հովիկ Աղազարյանը՝ հակադարձելով ԱԺ նախագահի հայտարարություններին՝ կապված իր հեռախոսի պարունակության հետ։

Նրա խոսքով՝ չեն նայում այն նամակագրությունները, թե իր վրա ինչպիսի ճնշումներ են եղել, որպեսզի ինքը թիմից դուրս գա պատերազմից հետո, դուրս գա Նիկոլ Փաշինյանի դեմ, և, թե դրանց ինքն ինչ պատասխաններ է տվել։

Թե ո՞ւմ կողմից են եղել այդ ճնշումները, Աղազարյանը պատասխանեց՝ «հիմա ի՞նչ կարևոր է, թե ում կողմից է եղել՝ սև շան«։

«Այն գրառումները, որտեղ ինձ վրա բազմաթիվ ճնշումներ, առաջարկություններ, այլ տիպի առաջարկություններ, որոնց ես ինչ պատասխաններ եմ տվել, երևի այդ մասը չկա վարչապետի ու վարչության նիստի սեղանին։ Ես չեմ ամաչում, կարող է կին լրագրող էլ գա, բայց պինդ նյարդերով, որպեսզի հասկանա՝ ինչն ինչոց է, որը որտեղից է, և Աղազարյան Հովիկը հասկացել է՝ իր դիմաց ագենտ է, և «մաման լացացրել» է, եղա՞վ։

Կարդացեք նաև

Ես երբեք չեմ եղել այնպիսի վայրում ու չեմ ծանոթացել այնպիսի փաստաթղթի, որը կարող է պետական անվտանգության մասին տեղեկություն պարունակել։ Եթե իմ նկատմամբ հաշվեհարդար տեսնելով՝ պետության անվտանգությունը կբարձրանա, կայունությունը կուժեղանա, խաղաղության պայմանագիրը կստորագրվի այնպես, ինչպես ես եմ ուզում, ապա ես կլինեմ այդ զոհը։ Եթե ես եմ խանգարում թիմին, նայողը հիմա նայում ու հասկանում է, թե ես ինչ նկատի ունեմ, ես պատրաստ եմ»,- շեշտեց նա։

Հարցին՝ ի՞նչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, որ Հովիկ Աղազարյանը «կարմիր գծեր» է հատել, պատգամավորը պատասխանեց, հավանաբար նկատի ունի բարոյականության հետ կապված խնդիրներ։

Ինչ վերաբերում է իրեն անձեռնմխելիությունից զրկելուն և հարցին՝ հիմքեր ունի՞ հակադարձելու, Հովիկ Աղազարյանը պատասխանեց.

«Իհարկե ունեմ, հո ես երեխա չե՞մ, թող հրապարակեն, եթե իրենք չհրապարակեն, ես եմ հրապարակելու։ Ես դիմացինին նայել եմ՝ որպես հատուկ ծառայությունների ագենտ, ու այդպես եմ վարվել»։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ իր ընտանիքի անդամների նկատմամբ ճնշումներ կա՞ն, նա պատասխանեց՝ փակագծերը չբացենք։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս