Թեյին մի քանի գդալ շաքարավազ ավելացնելը մեկ երրորդով կարող է մեծացնել Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը, պարզել են Կոլումբիայի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները նրանք ներկայացրել են Չիկագոյում Ալցհեյմերի հիվանդության վերահսկողության ասոցիացիայի միջազգային համաժողովի ժամանակ: