
Գիտնականները անհավանական կապ են հայտնաբերել գրիպի և գիրության միջև

Ավելորդ քաշ ունեցող մարդիկ մյուսներից ավելի հաճախ են հիվանդանում գրիպով և համարվում են թեթև քաշ ունեցողներից ավելի վարակիչ: Այս եզրահանգման են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները:
Որպեսզի ապացուցեն այս վարկածը, գիտնականները ուսումնասիրել են 1800 մարդու տվյալները: Այսպիսով, գիտնականները պարզել են, որ գեր մարդկանց օրգանիզմում գրիպի հարուցիչները մնում են 42 տոկոսով ավելի երկար:
Բժիշկները հայտնաբերել են, որ գիրությունը թուլացնում է իմունային համակարգը և առաջացնում քրոնիկ բորբոքային պրոցեսներ: Հենց այդ պատճառով է, որ վիրուսը երկար է պահպանվում գեր մարդկանց օրգանիզմում: