«Հաջորդ մեծ խնդիրը կապված է էլեկտրոնային դեղատոմսերի հետ։ Առողջապահության նախարարն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ դուրս է գրվել 110.000 դեղատոմս, սակայն օգտվել են 34.000-ը։ 1 տարվա ընթացքում՝ 110.000 դեղատոմս, այսինքն՝ 1 օրում` 306 դեղատոմս, Հայաստանում գրանցված է 14.600 բժիշկ, այսինքն՝ օրվա կտրվածքով 1 բժշկին ընկնում է 0,02 դեղատոմս, իրական հիվանդներին գրվել է ընդամենը 34.000 դեղատոմս, իսկ մնացած թիվը պայմանավորված է նրանով, որ բժիշկները գրել են դեղատոմսեր, որ սովորեն, իսկ այս ընթացքում տուգանել են 600 տնտեսվարողի այդ էլեկտրոնային դեղատոմսերի պատճառով»,- ասաց Անուշ Պողոսյանը։
«Բարդությունը կարող է արտահայտվել նախ բրոնխիտ թոքաբորբով, որովհետև օդակաթիլայինների բարդությունը հենց սա է, այսինքն՝ կլինիկորեն դա արտահայտվելու է հազով, ընդհանուր թուլությամբ, ջերմությամբ։ Կարող է բարդանալ ավելի լուրջ խնդիրներով՝ սիրտ-անոթային, նյարդային համակարգի կողմից, որ պահանջում են նեղ մասնագիտական բուժում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մերի Տեր-Ստեփանյանը։
Խորհուրդ է տրվում օգտագործել առատ հեղուկներ, վիտամիններով հարուստ սնունդ։ Եթե ջերմությունը բարձր է՝ ընդունել որևէ ջերմիջեցնող։ Սակայն, եթե գանգատները պահպանվում են 5 օրից ավելի, ավելանում է խեղդող հազը, անհրաժեշտ է դիմել բժշկի։
Ավելորդ քաշ ունեցող մարդիկ մյուսներից ավելի հաճախ են հիվանդանում գրիպով և համարվում են թեթև քաշ ունեցողներից ավելի վարակիչ: Այս եզրահանգման են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները:
Հակաբիոտիկները, ունենալով դրական ազդեցություն, երկարացրեցին մարդու կյանքի միջին տևողությունը: Բայց այսօր հակաբիոտիկների առումով լուրջ խնդիր կա՝ դրանց նկատմամբ մանրէների կայունության առումով: Եվ մարդկանց կողմից հակաբիոտիկների անվերահսկելի, երբեմն ոչ նպատակային օգտագործումը հանգեցնում է նրան, որ հակաբիոտիկը դառնում է անարդյունավետ:
«Համարվում էսուր շնչառական վիրուսային վարակի սեզոնային վերելքիշրջան, և մենք ունենք այդ ամբողջ ծաղկեփունջը, որոնք մի քիչ մեզ հանգիստ էին թողել, իսկ հիմա գլուխ են բարձրացրել՝ կորոնավիրուսի նահանջի հետ կապված: Տարածված են մի շարք սուր շնչառական վիրուսներ՝ գրիպ H1N1, H3N2, ադենովիրուս: Քիչ-քիչ սկսում է ավելանալ նաև կորոնավիրուսը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը:
Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի փոխանցմամբ՝ բացի գրիպից, կա վիրուսների փունջ: Սեզոնային վերելքում է գտնվում նաև ջրծաղիկը:
Հոկտեմբերից սկսվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը՝ (ընթացիկ տարվա հոկտեմբերից (40-րդ շաբաթ) մինչև հաջորդ տարվա մայիս (20-րդ շաբաթ):
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե գրիպի դեմ հանրապետությունում առկա ի՞նչ պատվաստանյութ կա, արդյո՞ք մեզ վաղուցվանից հայտնի պատվաստանյութն է, թե՞ նոր է, վերջինը պատասխանեց.