Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարն Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ հանդիպմանը հաստատել է Հնդկաստանի աջակցությունն ուկրաինական հակամարտության կարգավորման երկխոսության և դիվանագիտության սկզբունքներին։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից։ Այս մասին հայտնել է Times թերթը:
Հեղափոխական հնագիտական հայտնագործություն է կատարվել, որի արդյունքում հետազոտողները հայտնաբերել են ավելի քան 3,000 տարվա հնություն ունեցող գանձեր Եգիպտոսի անապատներում։ Այս բացառիկ գտածոն խոստանում է նոր լույս սփռել հին եգիպտական քաղաքակրթության վրա՝ տրամադրելով տեղեկություններ նրա մշակույթի, պատմության և առօրյայի մասին՝ իր ամենահետաքրքիր ժամանակաշրջաններից մեկում։
ՆԳ նախարարության Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ՝ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող հատվածը:
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատել նախկին գործընկերոջ հետ համագործակցությունը։ Արարատ Միրզոյանն այս մասին գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։
«Գործակալական ցանցը և դրա պարագլուխն իրականացնում են իրենց տերերի կամ ուղղորդողների կողմից հրահանգված բառապաշարի շրջանառությունը։ Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվում է գործակալական աշխատանք՝ սկսած դեռ 2018 թվականից։ Գարեգին Նժեդեհի արձանի հանելը, նրան Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստ ներկայացնելը… ամեն ինչ սկսեց էստեղից, հետևապես, այն խոսույթը, որը Փաշինյանը դնում է շրջանառության մեջ, ինչպես նաև իր ընտանեկան կադրերի հրապարակումը, պատականություններ չեն»:
«Այդ նսեմացնողներին պետք է նսեմացնել՝ շատ դաժան»,- շեշտեց Արթուր Սահակյանը։
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ քննարկել է Ուկրաինայի և Գազայի խնդիրները
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Մասիսի քննչական բաժին, ապա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
«Միանշանակ է, որ Արևմուտքը չի մասնակցի բանակցություններին՝ որպես միջնորդ, սա Ադրբեջանի կարմիր գիծն է դառնում, իսկ ՀՀ-ն գուցե ռուսական միջնորդությանը չհամաձայնի, ինչը ևս կբխի Ադրբեջանի շահերից, որը ցանկանում է միայնակ, առանց ականատեսների, միջնորդների բանակցել։ Սակայն այս պահի դրությամբ, կարծում եմ՝ երկու տարբերակն էլ դիտարկվում է Ադրբեջանի կողմից՝ թե ուղիղ բանակցություններ, թե ՌԴ միջնորդություն, ինչը նշանակում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամբողջական իրագործման անհրաժեշտություն է քննարկվելու»,- նշեց նա։
Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական գործիչ, ով չի համապատասխանել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը զբաղեցնելու համար սահմանված չափանիշներին, պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով՝ կատարած ապօրինություններով խախտելով օրենքի գերակայության սկզբունքը և Սահմանադրության դրույթները ու սկզբունքները։
Իսրայելը Լիբանանի հետ համաձայնագիր կստորագրի միայն այն դեպքում, երբ Բեյրութի իշխանությունները համաձայնեն հյուսիսի տարհանված բնակիչներին իրենց տները վերադարձնելու իսրայելական բոլոր պահանջներին և անվտանգության միջազգային երաշխիքների առկայության դեպքում։
Ծիլքար գյուղում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուն հայտարարել է, որ հրաժարական է տվել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից նախագահական ընտրություններում պարտության պատճառով։
Այս մասին սոցցանցերում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի անդրանիկ պարտիայում հաղթանակ տոնեց աշխարհի գործող չեմպիոն Դին Լիժենը:
Ավելի վաղ՝ Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքում հաղորդագրություն էր տարածվել, որ Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նոյեմբերի 25-27-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նշվում է, որ այցի շրջանակներում Անջեյ Դուդային կուղեկցի նաև նրա կինը՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդան։
Մասնագիտական ծառայությունների ոլորտը շրջանառության հարկի ռեժիմից ընդհանուր հարկման համակարգ տեղափոխելու կառավարության որոշման հերթական փուլը նախատեսվում է 2025 թվականի հուլիսի 1-ից։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության (այսուհետ՝ Իրավասու մարմին) ձևավորումից ի վեր՝ 2020 թվականի սեպտեմբերից առ այսօր, նախաձեռնվել է 553 ուսումնասիրություն:
Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ մենք ավելի շատ հնարավորություն պիտի տանք, որ նրանք մասնակցություն ունենան Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու գործում:
Մեծ Բրիտանիան նավթի 30 լցանավ է ընդգրկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակներում: Այդ մասին վկայում են պատժամիջոցների վերաբերյալ բրիտանական կառավարության թարմացրած տվյալները:
Հիմարությունը չեմ մեկնաբանում. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի աղմկահարույց հայտարարության մասին
Տարբեր ազգությունների զբոսաշրջիկների տեղափոխող՝ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն եղել:
Մոտ երկու շաբաթ առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, մասնավորապես, հայտարարել էր, որ զենքի վաճառքը կամ սպառազինության, ռազմատեխնիկայի գնումը գաղտնիություն է պահանջում, հատկապես, երբ դրանք դեռ Հայաստան չեն հասել:
ԱԺ իշխող՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը այսօր ժամը 18:00-ին պետք է հրապարակեր մանդատը վայր դնել-չդնելու դնելու մասին իր որոշումը, սակայն նա որոշել է մի քիչ էլ մտածել։ Որոշումը հետաձգել է, «դեռ մի երկու օր» կմտածի։
Արևմտյան առաջատար ընկերությունները պետք է պատրաստվեն պատերազմի և համապատասխանաբար հարմարեցնեն իրենց արտադրության և բաշխման գծերը, որպեսզի ավելի քիչ խոցելի լինեն Ռուսաստանի և Չինաստանի շանտաժի համար, ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը: