Բաժիններ՝

Կոտայքում բախվել են «Volkswagen»-ն ու «Mercedes Vito»-ն. կա 6 տուժած

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 122 կմ հատվածում բախվել են «Mercedes Vito» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ տեղեկությունների՝ «Mercedes Vito»-ն դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրայով և բախվել դեպի Երևան ընթացքով «Volkswagen»-ին ու գլխիվայր շրջվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930