
Հակակառավարական ուժերը գրավել են Հալեպի առնվազն կեսը

Սիրիական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» սուննի արմատական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցներն արագ հարձակման ընթացքում գրավել են Հալեպ քաղաքի տարածքի առնվազն կեսը: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը:
Նրա ղեկավար Աբդել Ռահմանի խոսքով՝ Սիրիայի կառավարական զորքերը քաղաքը լքել են գրեթե առանց դիմադրության:
Դրա հետ մեկտեղ AP գործակալությունը հաղորդել է, որ նախօրեին երեկոյան Հալեպի արևմտյան ծայրամասերում կատաղի մարտեր են ընթացել:
«Անադոլու» գործակալության տվյալներով՝ ընդդիմադիր ուժերի զորքերը Հալեպի կենտրոն են մտել արևմուտքից: 10 հազար քաղաքացից փախել են Հալեպից հարավ գտնվող Իդլիբ նահանգ։