
Ուկրաինան մոտ 20 ԱԹՍ-ով գրոհել է Բելգորոդի մարզը. երկու բնակիչ հոսպտալացվել է

Ուկրաինական մոտ 20 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) վերջին 24 ժամվա ընթացքում փորձել է գրոհել Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզը:
Այս մասին Տելեգրամի իր ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Բելգորոդի մարզում Մալինովկա և Օկտյաբրսկի գյուղերը, Վերգիլևկա, Կրասնի Խուտոր և Պետրովկա գյուղերը մեկ հրետանային գնդակոծության ժամանակ արձակվել է տասը կրակոց, և հարձակումները կատարվել են վեց անօդաչու թռչող սարքի միջոցով, որոնցից չորսը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից:
Մալինովկա գյուղում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու խաղաղ բնակիչ հոսպիտալացվել է մարզային կլինիկական հիվանդանոց, նրանց տրամադրվում է անհրաժեշտ օգնություն»,-գրել է Գլադկովը։