Բաժիններ՝

ՌԴ պաշտպանության նախարարը հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ

Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Փհենյանում քննարկել են համապարփակ ռազմավարական գործընկերության խորացումը։ Այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը: 

Հյուսիսային Կորեայի առաջնորդը դատապարտել է Արևմուտքին այն բանի համար, որ թույլ է տվել Ուկրաինային հեռահար զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին՝ նշելով, որ այդ կերպ նրանք միջամտել են հակամարտությանը։

Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել «էլ ավելի եռանդով ընդլայնել և զարգացնել երկու երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ ներառյալ քաղաքական, տնտեսական և ռազմական»:

Նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կառավարությանը, բանակին և ժողովրդին ջերմ բարեմաղթանքներ է փոխանցել և խոստացել, որ Փհենյանը միշտ կլինի Մոսկվայի հետ:

Նոյեմբերի 29-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Փհենյան՝ հանդիպելու Հյուսիսային Կորեայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930