
Մախաչկալայի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը անօդաչուների գրոհի սպառնալիքի պատճառով

Դաղստանի Հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիկովը տեղեկացրել է անօդաչուի գրոհի փորձի մասին Կասպիյսկի օբյեկտների դեմ։ Նրա խոսքով՝ ներկա պահին զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան, տեղեկացրել է «Կոմերսանտը»։
Դրոնների գրոհի սպառնալիքի պատճառով աշխատանքը դադարեցրել է Մախաչկալայի օդանավակայանը, տեղեկացրել է «Ռոսավիացիայի» մամուլի ծառայությունը։ Ժամանակային սահմանափակումները գործում են Մոսկվայի ժամանակով ժամը 08.19-ից։ Օդանավակայանը չի ընդունում եւ չի ուղարկում ավիաչվերթներ։
«Այսօր նախնական տեղեկությամբ իրականացվել է դրոնների գրոհի հերթական անարդյունավետ փորձը Կասպիյսկում»,- գրել է Մելիկովը թելեգրամ-ալիքում։
ՌԴ ՊՆ-ն, իր հերթին, տեղեկացրել է, որ նոյեմբերի 30-ի գիշերը ՀՕՊ միջոցները ոչնչացրել եւ որսացել են 11 ինքնաթիռատիպ անօդաչուներ։ Բելգորոդի մարզում խփվել է ութ անօդաչու, եւս երեք դրոն խփվել է Սեւ ծովի ջրավազանում։ Սոչիում տուժածներ չկան, քաղաքի ենթակառուցվածքը աշխատում է սովորական ռեժիմով։