
Պետական համակարգում աշխատող բարձրաստիճան տգետների մի մեծ ցանկ ունեմ և պայքարի շրջանակներում կարող եմ տրամադրել. Անուշ Պողոսյանը՝ Աննա Հակոբյանին

Անուշ Պողոսյանը գրում է. «ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
Ես Անուշ Պողոսյանն եմ ,ավարտել եմ Երևանի պետական բժշկական համալսարանը, կլինիկական օրդինատուրաներ ֆթիզիատրիայի և էնդոկրինոլոգիայի գծով, ունեմ Կառավարման ակադեմիայի գործարական վարչարարության մագիստրոսի որակավորում, անցել եմ բազմաթիվ միջազգային մասնագիտական դասընթացներ, ունեմ շուրջ 20 տարվա բժշկի, քաղ ծառայողի և հանրային ծառայողի աշխատանքային փորձ։ 2022 թվականից չեմ աշխատում պետական համակարգում, քանի որ ՁԵՌՆՈՑ ԵՄ ՆԵՏԵԼ ՏԳԻՏՈՒԹՅԱՆԸ, այո , ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ԿՐԹՎԵԼ(այս պահին Ամերիկյան համալսարանում),սակայն ԵՐՋԱՆԻԿ ՉԵՄ (տգետները շատ են ու որոշումներ են կայացնում)։Ասածս ինչ է, ես և իմ նման շատերը ձեռնոց նետել ենք տգիտության և դարձել գործազուրկ, ուստի տգիտության դեմ պայքարելը ոչ թե նորաձև է, այլ վտանգավոր։
Հ.Գ.Պետական համակարգում աշխատող բարձրաստիճան տգետների մի մեծ ցանկ ունեմ և պայքարի շրջանակներում կարող եմ տրամադրել….»: