Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը հաստատել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու՝ իր երկրի մտադրությունը։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
Ադրբեջանն այսօր լուրջ խնդիրներ ունի։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն խողովակի մի մասը պոկվել և վնասել է «Toyota» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդի և սեփականատիրոջ, ինչպես նաև բեռնատարի վարորդի ինքնությունը պարեկները պարզում են:
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը
Համապատասխան տեսանյութերը հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնց փոխանցմամբ՝ պաշտոնյաները զրուցել են ավելի քան 10 րոպե:
Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում բնակեցրել են շուրջ 30,000 մարդ։
Քաղաքական և պետական կառավարման հավակնություններ ունեցող միավորները արագ պետք է վերափոխվեն այդ առումով՝ դառնան հստակ։ Եվ երկրի հանրային օրակարգը վերցնեն նրա ձեռքից՝ հստակ ասելիքով։
Կառավարության երեկվա նիստից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, թիրախավորել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը և նախարար Սուրեն Պապիկյանին, ինչին մանրամասն 168.am-ն անդրադարձել է, ուշ երեկոյան Աննա Հակոբյանի՝ հասարակական կարծիք ձևավորողների հետ հանդիպումներից մեկին մասնակցած «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը հանկարծ բանակի մասին գրառում է անում, մասնավորապես՝ Արմավիրի ուսումնական զորամասի վերաբերյալ, որը տարածել են նաև որոշ լրատվամիջոցներ:
Իսրայելի զինվորականները և «Հեզբոլլահ»-ը նոյեմբերի 27-ին դադարեցրել են ռազմական գործողությունները։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները մինչ 2028 թվականը հետաձգելու որոշումից հետո Թբիլիսիում և վրացական խոշոր քաղաքներում իրավիճակը կտրուկ սրվել է։
ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող այլ հարցերի։
Ըստ հրապարակման՝ բանակը կանգնեցրել է «Ջաբհաթ ան Նուսրա»-ի և նրա դաշնակիցների առաջխաղացումը Իդլիբի հարավ-արևելյան ճակատում և հակահարձակում է սկսել՝ փորձելով հետ գրավել զինյալների գրաված դիրքերը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին՝ անդրադառնալով 2007 թվականին հանդիպման ժամանակ իր շան հետ կապված միջադեպին։
ԱՄՆ-ի պաշտոնյաները նաև կարծում են, որ ՀԱՄԱՍ-ը ձգտում է իշխանության մնալ հրադադարի շուրջ համաձայնագրի կնքումից հետո:
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն ավարտեց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ («HSBC Հայաստան») 100 % բաժնեմասի ձեռքբերման գործընթացը:
Գեներալ-լեյտենանտ Կարեն Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարության անունից շնորհակալություն է հայտնել հրավերի և ընդունելության համար։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիին՝ պաշտոնում ընտրվելու առիթով:
Միշել Ռոուլանդը հայտարարել է, որ արգելքը կտարածվի Snapchat, TikTok, Facebook, Instagram և X սոցիալական ցանցերի վրա։
Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Սիրիայում իսլամիստական խմբավորումները, այդ թվում՝ ահաբեկչական թուրքամետ «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ը, Հալեպ քաղաքից արևմուտք լայնածավալ հարձակում է սկսել Սիրիայի բանակի դիրքերի վրա, որոնք վերահսկում են նախագահ Բաշար ալ Ասադի և նրա դաշնակից իրանամետ ուժերը, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: «Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Գերմանիայի գործընկերների հետ համագործակցությունը։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները` անդրադառնալով կանանց, երեխաների, […]
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։38-ին, մարվել՝ 23։20-ին։ Մասամբ այրվել է տնակը (մոտ 25 քմ):
Երկրի կառավարությունը պաշտոնապես կձևավորվի ստորին պալատում վարչապետի ընտրության շուրջ քվեարկությունից հետո։
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարին դիմավորել է ԿԺԴՀ պաշտպանության նախարար բանակի գեներալ Նո Գվան Չհոլը:
Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ՔՊ-ն մտադիր է Գյումրու սցենարը գործի դնել, համայնքապետի ընտրությունն ավագանիում տապալելու միջոցով՝ հասնել նոր ընտրություններ անցկացնելու:
Ավտոմեքենան հաշվառված է «Վեոլիա ջուր» ընկերության հաշվեկշռում, վարորդն էլ աշխատում է նշված ընկերությունում:
Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի իր հերթական «փոթորկուն» ելույթով ազդարարեց սպասվող նոր պաշտոնանկությունների մասին:
ԵԱՏՄ նախագահությունը հունվարից 1 տարով ստանձնած Հայաստանը թե ինչու է խնդրել, որ ԵԱՏՄ հերթական նիստն անցկացվի Ռուսաստանում, ոչ թե Երեւանում, ինչի մասին նախօրեին հայտնեց ռուսական կողմը, ՀՀ ԱԳՆ-ն չի բացատրում:
ԲԴԽ անդամների մեջ ընդդիմացողներ կան քաղաքական իշխանության քմահաճույքների դեմ