ԱԺ-ում ԲԴԽ անդամ կընտրեն. թեկնածուն արցախատյաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ շաբաթ խորհրդարանը այս տարվա վերջին հերթական նստաշրջանը կհրավիրի: Դեկտեմբերի 3-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում ՔՊ-ականները պետք է ԲԴԽ անդամ ընտրեն, որի համար առաջադրել են ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին, ով հայտնի է արցախատյաց եւ ընդդիմադիրների հասցեին ուղղված ոչ կոռեկտ գրառումներով:

Իհարկե, «ժրաջան» ՔՊ-ականները հերթական նստաշրջանից հետո մտադիր չեն գնալ հանգստի. մինչև տարեմուտ դեռ արտահերթ նիստեր կանեն, օրենսդրական նոր նախաձեռնություններով հանդես կգան, կիսատ աշխատանքներն ավարտին կհասցնեն և նոր կմեկնեն ամանորյա արձակուրդի՝ վայելելու պարգևավճարները»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930