Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեում մոտ 4 ժամ տևած հարցաքննությունից հետո քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը ` դրանում առկա տեղեկատվությունն ուսումնասիրելու համար: Հայտնում է «Հրապարակ»-ը:
«300 դրամ սակագինն անտրամաբանական է, բանական հաշվարկների մեջ չտեղավորվող։ Սոցիալական բնույթի հարց չի լուծում բացարձակ։ Տրանսպորտից օգտվում է երկրի ամենաաղքատ խավը, հետևաբար պետք է այնպես անել, որ դոտացիաներով գոնե ինքն իր ծախսերը ծածկի։ 150 դրամ սակագնի դեպքում, դոտացիայի հետ, ամեն ինչ կընկներ իր տեղը»,- նկատում է Գալստյանը` շեշտելով, որ աշխարհի որևէ երկրում հանրային տրանսպորտը չի դիտարկվում որպես շահույթ ստանալու աղբյուր։
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդերների տրամադրումը պարտադիր որոշում էր:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է 2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Այսօր արդեն մի քանի լրատավամիջոցներից են զանգել, հարցնում են՝ ի՞նչ նպատակով է նիկոլը իր կաբինետը կանացի դարձնում, արդյոք դա ֆեմինիստական շարժում կա՞րելի է կոչել։ Քանի որ վաղուց արդեն հեռախոսային հարցազրույցներ չեմ տալիս, որոշեցի այստեղ գրել։
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տրամադրել 2025 թվականի հունվարի 2-ից։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին ասված է երկրի Ներքի գործերի նախարարության կայքի հրապարակման մեջ:
«Մարդիկ մեղավոր չեն, որ ասֆալտի վրա են ուշադրություն դարձնում, մեղավոր չեն, որ նրանց համոզել են, թե Փաշինյանն անճար է և չի կարող ոտք գցել գելերի հետ։ Մոլորված հասարակության հետ տարվում է շատ կոնկրետ աշխատանք, որ՝ եթե «Նիկոլը չլիներ Հայաստանը չի լինի», և ցավալի է, որ մեր խեղճ ժողովրդի մի հատվածի համար, այո՛, կարող է կողմնորոշիչը լինել ասֆալտը»,- խոսքը եզրափակեց Սողոմոնյանը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին:
Կայքում նշվում է, որ նախապես պատվիրված գործիքի առաքումը կարող է տևել մինչև 5-6 ամիս, բայց բացառված չէ, որ կիթառը հասնի հենց Սուրբ Ծննդի ժամանակ:
ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ ներառելով տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկեր Աբաս Արաքչիի հետ:
Կատարվում է նախաքննություն:
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել է, որ իր երկիրն ի կատար կածի Միջազգային քրեական դատարանի որոշումը և կձերբակալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, եթե նա հայտնվի Նիդեռլանդների իրավասության ներքո գտնվող տարածքներում:
Վրաստանի նորընտիր խորհրդարանը երկրի նոր նախագահի ընտրության օրը կորոշի աշխատանքը սկսելուց անմիջապես հետո: յս մասին նոյեմբերի 21-ին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո քննարկման առարկա դարձավ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի՝ գերագույն հրամանատար լինել-չլինելու կամ դրա օրինականության հարցը, այլև պատերազմական իրավիճակներում առհասարակ օրենքի անկատարության խնդիրը, ինչի մասին խոսել են նաև 2020 թվականի պատերազմի ժամանակ պաշտոնավարած ռազմական ղեկավարությունից:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը պատրաստվում է Պակիստանում հիմնել 155մմ տրամաչափի հրետանային պարկուճների արտադրության և լիցքավորմանր ավտոմատացված հոսքագիծ՝ տարեկան 120.000 միավոր արտադրական հզորությամբ:
Թուրքիան և Ադրբեջանը սերտ կապեր ունեն ոչ միայն մշակութային, այլև՝ տնտեսական բնագավառում: Այս առումով նրանց հարաբերություններում էական նշանակություն ունի էներգետիկ ոլորտը, քանի որ երկուսն էլ հանդիսանում են դեպի Եվրոպա նավթի և բնական գազի խոշոր մատակարարներ։ Այնուամենայնիվ՝ այս երկրների միջև ժամանակ առ ժամանակ շահերի բախում է տեղի ունենում նավթի և գազի գնագոյացման ու մատակարարման հարցում:
Ամերիկայի բոլոր ավետարանչական բողոքականների գրեթե կեսը քրիստոնեական սիոնիզմի հետևորդներ են՝ Իսրայելի կողմնակիցներ: Ժամանակ առ ժամանակ ռուսական ԶԼՄ-ներում հայտնվում է «քրիստոնեական սիոնիզմ» արտահայտությունը։ Բայց ռուս ընթերցողների մեծամասնությունն առանձնապես դրան ուշադրություն չի դարձնում։ Ներկայիս աշխարհում քիչ տարօրինակություններ չկան:
Սիրելի՛ հայրենակիցներ, նոյեմբերի 24- ին՝ կիրակի օրը, ժամը 18:00-ին, կայանալու է Բասկետբոլի Աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Ավստրիա հանդիպումը։
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հինգշաբթի հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության հրամանագրին Ֆրանսիայի արձագանքը Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ)՝ համապատասխան կլինի դատարանի կանոնադրությանը, հայտնում է Reuters-ը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Առաջիկա օրերին Աբխազիայի խորհրդարանը պետք է նշանակի արտահերթ նախագահական ընտրությունների օրը։ Ըստ Աբխազիայի ընտրական օրենսդրության՝ հաջորդ նախագահական ընտրությունները խորհրդարանը նշանակում է ոչ ուշ, քան չորս ամիս անց և անցկացվում են նախագահական ժամկետի ավարտից ոչ շուտ, քան երեք և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, հաղորդում է Apsnypress-ը։
Ադրբեջանն ու Թուրքիան վերջին օրերին կրկին սկսել են հաճախակի անդրադառնալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմային։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտում է կանխել միջուկային հակամարտությունը և ակնկալում է նմանատիպ վարքագիծ այլ երկրներից։ Այդպես է նա մեկնաբանել Պենտագոնի ներկայացուցչի հայտարարությունը, որը չէր բացառել միջուկային հարվածների փոխանակումը, եթե ԱՄՆ-ն պահպանի իր զինանոցի մի մասը։ Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը։
Հայաստանը հերթական մեդալն է նվաճում Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնությունում:
ՀՀ քննչական կոմիտեն ուսումնասիրել է 2024թ․ առաջին ինը ամիսների ընթացքում իր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով խափանման միջոցների կիրառման պրակտիկան։
Փաշինյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում կրում է ինտենսիվ բնույթ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Բուդապեշտում կայացած «Եվրասիա» համաժողովում հայտարարել է, որ ամբողջ աշխարհն արևմտականացնելու ռազմավարությունը տապալվել է, և համաշխարհային տնտեսության կենտրոնը տեղափոխվել է Արևելք, իսկ հաջորդ դարը կդառնա Եվրասիայի դար:
Գերմանիայում գրանցվել է սնանկության կտրուկ աճ՝ 2024 թվականի հոկտեմբերին սնանկության դիմումները նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել են 22,9%-ով, հայտնում է Դաշնային վիճակագրական ծառայությունը։