Երևանի ավագանու վերջին նիստում օրերս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր․ «Պարոն Ավինյանը պատրաստ է բանավիճել ձեր քաղաքական առաջնորդի հետ ցանկացած ֆորմատով, ժամի և վայրում»,- դիմելով ավագանու «Ազգային Առաջընթաց» խմբակցության անդամներին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Բաքվում ընթացող COP29 կլիմայական համաժողովի շրջանակում, հանդիպել է իր գերմանացի գործընկեր Անալենա Բերբոքի հետ, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ակնհայտ է, թե ինչու ՆԳ նախարարի պաշտոնում պետք է այս կինը նշանակվեր. Ստեփան Դանիելյան
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ որոշ ժամանակ առաջ տարածքում լսված ուժգին դղրդյունը եղել է իրավապահների կողմից իրականացված վերահսկվող պայթյուն:
#ՀԻՄԱ. Ընտրությունների, հակամարտությունների ազդեցությունը Հայաստանի անվտանգային դրության վրա. #ՈՒՂԻՂ
Բարդ գործընթացներ են սպասվում. Սուրեն Սարգսյան
Գերմանիայի հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ փորձարարական հիպերձայնային հրթիռի կիրառումը «սարսափելի էսկալացիայի» օրինակ է, և ամեն գնով պետք է խուսափել էսկալացիայից:
ՀՕՊ համակարգերի կողմից խոցվել է հեռահար կառավարվող «Նեպտուն» հրթիռը։ Այս մասին ասված է ՌԴ պաշտպանության նախարարության՝ նոյեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածի հաշվետվության մեջ։
Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Գարո Փայլանը, ով աջակցում է ՀՀ իշխանությունների քաղաքականությանը և վայելում նրանց հավանությունը, օրերս ZOOM քննարկումներից մեկի ժամանակ աղմկահարույց հայտարարություններ է արել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության հիմնական ուղերձն այն է, որ Ուկրաինային հրթիռներ մատակարարելու՝ Արևմուտքի անխոհեմ որոշումները չեն կարող անպատասխան մնալ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Վլադիմիր Զելենսկին վախենում էր Ռուսաստանի պատասխանից՝ ռուսական տարածքի խորքերը հեռահար հրթիռների կիրառման վերաբերյալ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նոյեմբերի 27-ին նախատեսված է Պուտինի այցը Ղազախստան, իսկ նոյեմբերի 28-ին Աստանայում պետք է անցկացվի ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը։
Պենտագոնը հայտարարել է, որ Մոսկվան Վաշինգտոնին նախապես ծանուցել է առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռի արձակման մասին
Ռուսաստանցի երգիչներ Նիկոլայ Բասկովը, Ֆիլիպ Կիրկորովը, Ալեքսանդր Մալինինը, կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը զրկվել են Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչումից, երգչուհիներ Անի Լորակը և Թաիսյա Պովալիին՝ վաստակավոր արտիստի կոչումից։ Ուկրաինայի իշխանությունները նրանց բոլորին մեղադրում են ռուսական ագրեսիային աջակցելու համար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։00-ին, մարվել՝ 12։22-ին։ Այրվել են բեռնատարի շարժիչի հատվածը, վարորդի խցիկը՝ մասամբ և բեռանխցիկը։
Իրանի իշխանություններն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, հայտարարել են ուրանի հարստացման համար զգալի քանակությամբ նոր ցենտրիֆուգներ շահագործելու մտադրության մասին։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն լրագրողներին հայտնել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծը «Զանգեզուրի միջանցքն» է։
Հաղթանակի դեպքում Հայաստանի ֆուտբոլային ազգային թիմը կբարձրանա B ենթախումբ, պարտության պարագայում թիմը կմնա նույն` C ենթախմբում:
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած
Իսրայելը մեղադրվում է Գազայում սկսած ռազմական արշավի ժամանակ անհամաչափ թվով խաղաղ բնակիչների մահվան համար, որը հանգեցրել է անկլավում հումանիտար աղետի:
Ընդդիմադիրները հայտարարել են նոյեմբերի 25-ին խորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ակցիայի մասին և սպառնել են խափանել բարձրագույն օրենսդիր մարմնի առաջին նիստը։
Սկսել էին վաճառել դեռ Մայդանից առաջ. 2013 թվականին Xinjiang Production and Construction Corps-ը (Չինաստան) վարձակալության իրավունքով 99 տարով ձեռք բերեց Բելգիայի տարածքի չափ հողատարածքներ։ Իսկ 2014 թվականին Ուկրաինան պայմանագիր կնքեց Shell և Chevron կորպորացիաների հետ։ Նրանք հողերը ստացան 50 տարով՝ վարձակալության երկարաձգման իրավունքով։ Այդ ընկերությունները պատրաստվում էին թերթաքարային գազ արդյունահանել Դոնբասում։ ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում պատերազմը Կիևի համար ի սկզբանե Արևմուտքի համար ռեսուրսների պատերազմ էր։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, քննարկվել է անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը:
Ադրբեջանի իշխանությունները Բաքվում անցկացվող COP29-ը՝ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը մտադիր են օգտագործել որպես հակահայկական քարոզչության հարթակ։ Մասնավորապես, ադրբեջանական աղբյուրները գրում են, որ այսօր համաժողովի շրջանակներում Բաքուն Կանաչ գոտում անցկացնելու է «Ադրբեջանական Երևան» միջոցառումը։ Այն կազմակերպվել է «Հեյդար Ալիևի» հիմնադրամի կողմից, որի նախագահն է Ադրբեջանի առաջին տիկին ու փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, փոխնախագահը՝ նրա դուստրը՝ Լեյլա Ալիևան։
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ ձերբակալության օրդերի արձակումից հետո, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ իրենք կկատարեն դատարանի որոշումը: Այս մասին գրում է torontosun.com-ը:
Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում է կայացրել։
«Բասկետբոլի Եվրալիգայի B խմբի» 9-րդ խաղային շաբաթվա շրջնակներում նախատեսվում է իսրայելական և թուրքական ակումբների հանդիպում։
Իսրայելի հյուսիսից ևս տասնյակ հազարավոր մարդիկ են տեղահանվել «Հեզբոլլահ»-ի գնդակոծությունների պատճառով։
Հենրիխ Մխիթարյանը համոզված է, որ Ինտերը կարող է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Իրադրությանը ծանոթ աղբյուրները հայտնել են, որ հիմնական գաղափարը, որը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կփորձի փոխանցել, լինելու է «արդար և երկարաժամկետ խաղաղության» անհրաժեշտությունը, որը չի խրախուսի Ռուսաստանի Դաշնության գործողությունները և անվտանգության երաշխիքներ կտա Ուկրաինային։