Բաժիններ՝

Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը ներկա կգտնվի Թրամփի երդմնակալությանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը կմասնակցեն ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։

Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին։

«Նախագահը խոստացել էր, որ կմասնակցի երդմնակալությանը, անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում։ Նա և առաջին տիկինը պատրաստվում են հարգել այդ խոստումը և մասնակցել երդմնակալությանը», – ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի ավագ տեղակալ Էնդրյու Բեյթսը։

Նոյեմբերի 5-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թ. հունվարի 20-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930