Լիբանանի բանակը ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի հետ փոխգործակցությամբ սկսել է մեծ ուժեր կուտակել Լիտանիայի հարավային շրջաններում: Այդ մասին, հիմնվելով զինվորական աղբյուրներին, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները:
Նոյեմբերի 27-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։
Կառավարության որոշմամբ՝ Արցախից տեղահանվածներին տրվող աջակցությունը կկրճատվի. եթե հիմա գրեթե բոլոր արցախցիները ստանում են յուրաքանչյուրն ամսական 50 հազար դրամ, ապա ապրիլից աջակցություն կստանան միայն առանձնացված խմբերը, այդ թվում՝ անչափահասներն ու 63 տարեկանից բարձր մարդիկ, ընդ որում, հաջորդ տարվա հուլիսից արդեն այդ աջակցությունը կկազմի 30 հազար դրամ։
Բոլորովին վերջերս ստացա Երևանում 2021 թվականին լույս տեսած մի արժեքավոր գրքի առաջին հատորը, որն առաջին անգամ հանրայնացնում է 1894-96 թթ. Սուլթան Աբդուլ Համիդ II-ի կողմից Արևմտյան Հայաստանում (ներկայիս Թուրքիա) կազմակերպված 300 հազար հայերի թուրքական ջարդերից փրկվածների 8000 ձեռագիր նամակներից մի քանիսը։
Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել 16 տարեկանից ցածր անձանց համար սոցիալական ցանցերն արգելելու՝ կառավարության առաջարկած օրինագծին
«Գեղարդ» գիտավերլուծական կենտրոնը Դադիվանքի վերաբերյալ Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվության վերաբերյալ հոդված է հրապարակել:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Թե ինչո՞ւ Փաշինյանը հերթական անգամ չի մասնակցի Հայաստանի անվտանգային միջավայրի հետ ուղիղ կապ ունեցող ՀԱՊԿ հավաքին, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը պայմանավորեց Փաշինյանի վրա դրված արտաքին պարտադրանքով։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարություններ է արել S-400 հակաօդային պաշտպանության համակարգի (ՀՕՊ) վերաբերյալ՝ տրամադրելով կարևոր տեղեկություններ համակարգի ձեռքբերման գործընթացի և ներկայիս վիճակի մասին:
Փաստաբան Իրմա Ճաղարյանը ֆեյսբւքյան իր էջում գրել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզի քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:
Նոյեմբերի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն այցելել են «Եղվարդի նեկտար» ընկերություն՝ ծանոթանալու կազմակերպության արտադրական գործունեությանը և հաջողություններին։
«Եթե քեզ թագավոր են ընտրել, իսկ թագը քեզ վրա մեծ է ստացվել, ապա նախ այն կընկնի քո աչքերին ու դու կսկսես ոչինչ չտեսնել։ Այնուհետև, այն կընկնի քո ականջներին և դու կսկսես ոչինչ չլսել: Հետո այն կսահի քո շուրթերի վրա և դու չես կարողանա որևէ խոսք անգամ ասել: Ի վերջո, այն կընկնի քո վզին՝ շղթայելով քեզ, որից հետո քո իսկ ստրուկները քեզ կտանեն կառափնարան։ Եվ դու կտեսնես ու կլսես ամեն ինչ և կփորձես խոսել, բայց ոչ ոք քեզ չի նայի և ոչ ոք քեզ չի լսի»։
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապահի 42 կմ հատվածում բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «Scania» մակնիշի բեռնատարը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու հերթական դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ մեղադրյալի մասով:
Մեգա աստղ բրիտանացի արտիստ Քրեյգ Դեյվիդը դետեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացնի իր հանրահայտ TS5 շոուն, որով նա հանդես է եկել աշխարհի խոշոր դահլիճներում՝ Լոնդոնից մինչև Լոս Անջելես, «Գլաստոնբերի»-ից մինչև O2 Academy Brixton։ Համերգի ընթացքում Քրեյգ Դեյվիդը կկատարի «7 Days», «Fill Me In», «Walking Away» հիթերը՝ զուգակցված բացառիկ DJ ռեմիքսներով։
ՀՀ նախագահի հրամանագրով Հհ զինված ուժերում նոր նշանակումներ են եղել։
Մեր բոլոր աղետներն անմիջականորեն կապված են իշխանությունը զավթած այս մարդկանց հետ։
Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են ՀՀ ԶՈՒ հավաքականի՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակից մարզիկները, մարզիչները։
Աշխատանքային հրատապ խնդիրներով պայմանավորված՝ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) պետ Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցել երեկ Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների նիստին, «Ազատության» հարցին ի պատասխան, փոխանցել են ԱՀԾ-ից։
Ուկրաինայի պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի գլխավորությամբ, ժամանել է Հարավային Կորեա։ Բանակցությունները կվերաբերեն Հյուսիսային Կորեայի մասնակցությանը ռազմական գործողություններին և Ուկրաինային ռազմական օգնությանը։ Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Առանց ՌԴ համաձայնության արգելվում է ռուսական զինտեխնիկայի վերաարտահանումը 3-րդ երկիր. Զախարովան՝ Հունաստանի կողմից ՀՀ-ին С-300 մատակարարելու լուրերի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նոյեմբերի 27-ին ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հետաձգման պատճառներին վերաբերող լրագրողի հարցը։
Նոյեմբերի 26-ին, ժամը 15։24-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Հայաստանին զենքի մատակարարման վերաբերյալ միջազգային մամուլում տարածված տեղեկությունները, ներառյալ՝ Հունաստանից Ս-300 ՀՕՊ համակարգերի փոխանցման մասին, բնականաբար, առաջացնելու էին քննարկումներ, հատկապես, երբ իշխանության տարբեր մանր և միջին դեմքեր զենքի ձեռքբերման հետ կապված զգայուն հարցերը փորձում են տարբեր ձևով փաթեթավորել և ներկայացնել հասարակությանը՝ «աննախադեպ» երևույթի տրամաբանության մեջ: Սակայն այս հարցում ճշգրտումներ են անհրաժեշտ, քանի որ նման տեղեկատվությունը սովորաբար հիմնված է ապատեղեկատվության կամ սխալ մեկնաբանությունների վրա:
ՀԱՊԿ նիստին չմասնակցելը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, ՀԱՊԿ դռները բաց են Հայաստանի համար. Զախարովա
Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալը լեհ Մարեկ Կուբերսկին է։
Փաշինյանի որոշմամբ՝ պաշտոնից ազատվել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։
Ագրեսոր Ադրբեջանում կազմակերպված COP 29-ի ժամանակ Թուրքիայի Տրնասպորտի նախարարը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը պետք է անցնի Հայաստանի տարածքով, սակայն պետք է վերահսկվի Ադրբեջանի կողմից։ Այս միջանցքը կմիացնի ԹՅՈՒՐՔԱԿԱՆ աշխարհի երկրները իրար, և Հայաստանը ուզի թե չուզի պետք է համակերպվի այս մտքի հետ։