«Փաշինյանի տերերը թույլ չեն տվել մասնակցել ՀԱՊԿ հավաքին». Սամվել Նիկոյան

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ հավաքին, այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ռուսաստանցի պաշտոնյան նաև նշել է, որ ԵԱՏՄ հավաքը կայանալու է ոչ թե նախագահող պետության՝ Հայաստանի, այլ՝ Ռուսաստանի տարածքում։

«Դեկտեմբերի 25-ին Պետերբուրգում կայանալու է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը։ Հայկական կողմի խնդրանքով այդ նիստը կկայանա ռուսաստանյան տարածքում, բայց այն կնախագահի Հայաստանի վարչապետ Փաշինյանը»,- նշել է Ուշակովը։

Թե ինչո՞ւ Փաշինյանը հերթական անգամ չի մասնակցի Հայաստանի անվտանգային միջավայրի հետ ուղիղ կապ ունեցող ՀԱՊԿ հավաքին, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը պայմանավորեց Փաշինյանի վրա դրված արտաքին պարտադրանքով։

Կարդացեք նաև

«Փաշինյանի իրական տերերը թույլ չեն տալիս, որ մասնակցի. այն տերերը, որոնք Փաշինյանին բերել են իշխանության և մինչև հիմա պահում են այդ իշխանական աթոռին։ Այդ տերերին չի՛ հետաքրքրում Հայաստանի անվտանգությունը, հետաքրքրում է ընդամենը Հայաստանի հակառուսական կեցվածքը. այդ տերերը ցանկանում են այս երկիրը դարձնել մարտական մի ջոկատ, որը կզոհվի հանուն իրենց շահերի։ Փաշինյանն ընդունել է նրանց կամքը՝ զոհաբերել Հայաստանը»,- ասաց Սամվել Նիկոյանը՝ ընդգծելով՝ ի պատասխան՝ Փաշինյանին իշխանության բերած ուժերը լավագույնս կատարում են իրենց գործը և աչք են փակում Հայաստանում օրենքի և Սահմանադրության ամենօրյա խախտումների վրա, լռում են, որովհետև Նիկոլը սպասարկում է Արևմուտքի քաղաքական շահը։

«Նիկոլն ասում է՝ կարևորը՝ ես պահեմ իմ ստատուսը, որովհետև գիտի՝ ինչ է սպասվում իրեն իր ստատուսը չպահելու դեպքում։ Նա նախընտրում է, որ չլինի Արցախը, չլինեն, օրինակ, Վարդենիսից տարածքներ, բայց լինի ինքը՝ վարչապետ»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը։

Խոսելով ՀՀ իշխանության գործողությունների հետևանքների մասին, Սամվել Նիկոյանը դրանք նաև համեմատեց Վրաստանում Սահակաշվիլու իշխանության օրոք իրականացված քայլերի հետ՝ կոռուպցիայի դեմ պայքար, ոստիկանության և դատաիրավական համակարգի բարեփոխումներ և այլն, ինչի կրկնությունը տեսնում ենք նաև Հայաստանում, որոնք, սակայն, մեծ մասամբ մնում են հայտարարությունների մակարդակում։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930