Թե ինչո՞ւ Երևանը չի ուղարկում համապատասխան նյութերը Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման համար` չգիտենք. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նոյեմբերի 27-ին ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հետաձգման պատճառներին վերաբերող լրագրողի հարցը։

«Մենք բազմիցս մեկնաբանել ենք այս հարցը։ Ցավոք, իրավիճակը չի փոխվել։ Հայկական կողմը սկզբունքային համաձայնություն է տվել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը։ Ըստ այդմ, ռուսական կողմը գլխավոր հյուպատոսի էկզեկվատուր է պահանջել, կամ, պարզ ասած՝ պաշտոնական ճանաչում։

Ըստ այդմ՝ սպասում ենք արձագանքի։ Թե ինչու և որոնք են հայկական կողմից՝ մեզ համապատասխան պատասխան նյութեր չուղարկելու պատճառները, դա ոչ թե մեզ, այլ Երևանին ուղղվելի հարցն է»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930