Փաշինյանին դուրս շպրտելու ժամկետը մոտենում է. Գագիկ Մինասյան

Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում արեց մի տխմար ձևակերպում, որն անում են միայն ադրբեջանցիները. միայն ադրբեջանցիներն են, որ խոսել են ոչ իրական «Արևմտյան Ադրբեջան» ասվածն իրական Արևմտյան Հայաստանի հետ համեմատելու և նույն հարթության մեջ դնելու մասին։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։

«Սա նշանակում է, որ Հայաստանը ներկայացնողի օրակարգը թելադրում է Ալիևը. Ադրբեջանի կողմից այս իշխանության կառավարումը կատարվում է հրահանգավորված՝ անգամ ասում են, թե հայ հասարակությանն ինչ մեսիջներ պետք է հղվեն և ինչի պետք է պատրաստվի հայ հասարակությանը»,-  ասաց Գագիկ Մինասյանը՝ ընդգծելով՝ դավաճանություն է Փաշինյանի կողմից իրական, ամբողջ միջազգային հանրության կողմից ընդունված Արևմտյան Հայաստանը համեմատել անիրական ցնդաբանության՝ «Արևմտյան Ադրբեջանի» հետ։

«Խորքում այս ամենն արվում է մեկ նպատակով՝ Փաշինյանը հայ ժողովրդին նախապատրաստում է նորանոր կորուստների և զիջումների, հետևապես սին են այն պատրանքները, թե սրանց բերած իշխանության աղետներն Արցախով ավարտվել են։ Ո՛չ, քանի դեռ այս իշխանությունը կա, կորուստները լինելու են անկասելի»,- ասաց Մինասյանը։

Կարդացեք նաև

Նրա դիտարկմամբ՝ այդ կորուստների նախապատրաստության համատեքստում է պետք դիտարկել նաև Հայաստանի Անկախության հռչակագրի վերաբերյալ արտաբերված ցնդաբանությոնները՝ այն պարագայում, երբ մինչև Փաշինյանի գալը 30 տարվա ընթացքում այդ հռչակագիրը քննադատության չի ենթարկվել։

«Մինչև այս դավաճանի գալը որևէ մեկը չի խոսել դրա մասին, այն իրավական առումով ևս անթերի է, հետևապես՝ այս մարդը կատարում է իր տերերի պատվերը, որովհետև իրեն իր տերերը չեն ների, եթե չկատարի, իսկ այդ պատվերի կատարումը բերելու է այս պետության վերացմանը»,- ասաց Միասյանը։

«Փաշինյանի տերերը լավ հասկանում են՝ Փաշինյանն իր ցածր վարկանիշով խոցելի է, և եթե իրենց վերաբերմունքը փոխեն, Փաշինյանն անգամ այդ 15 տոկոսանոց վարկանիշը չի ունենա։

Չի բացառվում, որ տերերն իշխանության բերեն մեկին, որը կունենա ավելի բարձր վարկանիշ. նման օրինակներ կան աշխարհի շատ երկրներում։ Փաշինյանի դուրս շպրտելու ժամկետը մոտենում է. նրա վարկանիշը խայտառակ ցածր է, ինչը չեն հանդուրժի այն տերերը, որոնք այդքան ռեսուրս են դնում»,- ասաց Գագիկ Մինասյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս