«Չի բացառվում, որ տերերն իշխանության բերեն մեկին, որը կունենա ավելի բարձր վարկանիշ. նման օրինակներ կան աշխարհի շատ երկրներում։ Փաշինյանի դուրս շպրտելու ժամկետը մոտենում է. նրա վարկանիշը խայտառակ ցածր է, ինչը չեն հանդուրժի այն տերերը, որոնք այդքան ռեսուրս են դնում»,- ասաց Գագիկ Մինասյանը։
Այսօր ԱԺ հերթական նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ երեկ ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացրած ուղերձին, որը վերաբերում էր ԱԺ արտահերթ նիստ հրավիրելուն՝ կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։