
Հովիկ Աղազարյանն իր որոշման մասին կհայտարարի երկուշաբթի՝ 18:00-ին. 24News

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է, որ պատգամավորական մանդատները վայր դնեն՝ հույս հայտնելով, որ Հովիկ Աղազարյանը կկատարի իր խնդրանքը։
24News-ը կապ հաստատեց Հովիկ Աղազարյանի հետ, նա նշեց, որ «ինքը կայացրել է, որոշում, որի մասին կհայտնի երկուշաբթի՝ ժամը 18:00-ին»:
Նշենք, որ այսօր Նարեկ Զեյնալյանը պատգամավորական մանդատը դնելու դիմում է ներկայացել ԱԺ նախագահին: