ՔՊ-ն Գյումրիում փոխում է քաղաքապետի թեկնածուին, պատճառը Կարեն Սարուխանյանի թեստի դրական պատասխանն է. Oragir.news
Օրերս Oragir.News-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը Կարեն Սարուխանյանին ուղարկել էր արյան անալիզ հանձնելու` արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգելու համար։
Oragir.News-ի ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ` ՔՊ-ական քաղաքապետի թեկնածուի թեստի արդյունքը եղել է դրական, ինչը բորբոքել է ՔՊ-ական վերնախավին։
Oragir.News-ի տեղեկություններով` ՔՊ-ն Գյումրիում փոխում է քաղաքապետի թեկնածուին, պատճառը Կարեն Սարուխանյանի թեստի դրական պատասխանն է։
Մեր տեղեկություններով` ՔՊ-ն Գյումրիի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանին, ով Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի մտերիմ ընկերուհին է։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Կարեն Սարուխանյանից, բայց վերջինս հերթական անգամ խուսափեց մեր լրատվամիջոցի հարցադրումներից։ Սկզբում նշեց, որ չի լսում մեզ, հետո հեռախոսազանգերն անպատասխան մնացին։
Շրջանառվում են նաեւ տեղեկություններ, որ առաջիկայում Կարեն Սարուխանյանը վայր կդնի պատգամավորի մանդատը։
Հիշեցնենք, որ օրերս ձերբակալվել էին ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին ու ՔՊ-ական ավագանու անդամը։