Կառավարությունը հարկերը բարձրացնում է 6 անգամ. Փաշինյանի նախկին օգնական

Այսօր ԱԺ-ում Հարկային օրենսգրքում օրենսդրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, դիմելով հանրությանը՝ ասաց՝ հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններով հարկերը 5 անգամ ավելանալու են. ներկայիս 5 տոկոսի փոխարեն՝ դառնալու են 31 տոկոս։

«Պարոն Մինասյանը զարմացավ, որ վարչապետը գործող Հարկային օրենսգիրքն անվանել է ապապետական, սակայն այս ապապետական օրենսգիրքը պետականամետ դարձնելու համար ընտրվել է սխալ մեթոդ, որը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլև այն ավելի է խորացնում»,- նշեց Նաիրի Սարգսյանը։

Նա հայտարարեց, որ նոր նախագծով եկամուտը հարկվելու է 16,67 տոկոս ավելացված արժեքի հարկով, այնուհետև մնացորդը՝ 83,33 տոկոսը, հարկվելու է 18 տոկոս շահութահարկով։

«Սա դեռ ամբողջը չէ, առնվազն 4-12 անգամով ավելանում է սոցիալական վճարները, այն գումարները, որոնք փոխանցվում են կուտակային թոշակներին։

Կարդացեք նաև

Ընդունված տրամաբանություն է, որ բիզնեսի հարկը պետք է առնվազն հավասար կամ ցածր լինի վարձու աշխատողի հարկից, քանի որ բիզնեսը ռիսկային է։ Իսկ այս նախագծով անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնագետը պետք է վճարի 50 տոկոսով ավելի հարկ։ Օրինակ, ճարտարապետը, ով անհատ ձեռնարկատեր է, աշխատում է իր տանը՝ համակարգչով, նրա հարկն ավելանալու է 31 տոկոսով, այնինչ նույն աշխատանքը կատարող վարձու աշխատողը վճարելու է 20 տոկոս եկամտային հարկ»,- ընդգծեց Նաիրի Սարգսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս