Ամենավտանգավորը և հաճախ հանդիպողը ջրազրկումն է, սակայն կարող են լինել համակարգային բարդություններ, ինչպես, օրինակ, որոշ ինֆեկցիաների դեպքում բնորոշ է երիկամների վնասումը։
Ծնողները հաճախ են առնչվում երեխաների «ամառային խնդիրներին»՝ արևայրուք, արևահարություն, սննդային թունավորումներ։ Մանկաբույժները ևս նշում են՝ նմանատիպ խնդիրներով ամռանը բժշկական օգնության դիմելիությունը զգալիորեն ավելանում է։ Այդ դեպքերի համար մինչև բժշկական խորհուրդները՝ մանկաբույժ Էդմոնդ Մղդսյանը մեկ խորհուրդ ունի՝ «կանխարգելում»։
Էներգետիկ ընպելիքները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, նյութափոխանակության վրա ազդող խթանիչ նյութեր:
Եթե երեխայի ջերմաստիճանը բարձրանում է մինչև 38,5 աստիճան, խորհուրդ է տրվում մերկացնել նրան, բայց թողնել գուլպաները։ Այս մասին Gazeta.Ru-ին տված հարցազրույցում ասել է մանկաբույժ Յուլիանա Շաբատուրան։
Բժիշկ-վարակաբան Արմեն Օհանյանի փոխանցմամբ՝ կարմրուկը կարող է առաջացնել շատ բարդություններ, հատկապես մինչև մեկ տարեկան երեխաների, հղիների պարագայում, ինչպես նաև այլ պատճառներով իմունիտետն ընկճված մարդկանց մոտ:
«Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակելը սրիկայություն է: Անմարդկային խաղ են խաղում իրենց հողում հազարամյակներ ապրող մեր հայրենակիցների նկատմամբ՝ փորձելով հավատը, հաստատակամությունը, սակայն այդպես էլ չհասկանալով, որ արցախցիների հետ գործ ունեն, ովքեր չեն կոտրվելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանը:
168.am-ը մանկաբույժ Արթուր Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե, օրինակ, երեխաների շրջանում ո՞ր հիվանդություններն են տարածված։ Մեր զրուցակիցը հարցին ի պատասխան՝ նշեց, որ այս սեզոնին բնորոշ են «կեղտոտ ձեռքերի» աղիքային վարակային հիվանդությունները, սննդային ալերգիաները, արևահարությունները, ինչպես նաև ջրծաղիկը։