«ՑԱԽԱԼ»-ը հայտարարել է ՀԱՄՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի զոհվելու մասին, որը տեղի է ունեցել Գազայի հատվածում իրականացված իսրայելական գործողության հետեւանքով։
Ռուսաստանում շրջանառությունից զանգվածաբար հանվում են Հայաստանում գրանցված սննդային հավելումները։ Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից լրագրողներին հայտնել են, որ շրջանառությունից հանվել է արտադրանքի ավելի քան 118 հազար փաթեթ:
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 17-ի նիստի ժամանակ հավանություն տվեց «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշման նախագծին, որով առաջարկվում է Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մատուցումը պատվիրակել իտալական «Սիստեմատիկա» ընկերությանը»:
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում է ու կփորձի պաշտպանել տիտղոսը:
Հոկտեմբերի 15-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը 2019-2024թթ. հանցավորության վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումներ էր հրավիրել, որին ներկա էր ՀՀ ներքին գործերի նախարարը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և այլք:
«Գեղարդ» հիմնադրամը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրում է Բաքվի համակարգված ագրեսիվ քաղաքականության վրա, որի բաղադրիչներից մեկն է ականների և դրանց հետևանքով տուժածների խնդրի չարաշահումը։ Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի տարածած հաղորդագրությունից:
2025-ի հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը` ներկայումս սահմանված 1․5 մլն դրամի փոխարեն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը պարբերաբար առաջ է եկել ՀՀ տարածքում ու դիրքավորվել։ 2022 և 2023 թվականներին Սյունիքի մարզի մի շարք համայնքների ուղղությամբ թշնամին կրկին առաջ է եկել՝ Տեղ համայնքում զավթել է բնակիչներից շատերի դաշտերը, մշակովի հողատարածքները։
Պաշտոնյաների ընտրության և նշանակման համար անհրաժեշտ է ճիշտ նշաձողեր սահմանել և կիրառել «երեք տարբերակում»՝ առաջ մղել նրանց, ովքեր ակտիվորեն ստանձնում են պատասխանատվություն, չեն երկնչում և իրականացնում են հանձնառած աշխատանքը։ Ինչպես նաև, խթանել է հարկավոր տնտեսական չսպառված պոտենցիալ ունեցող մարզերը, որպեսզի հենց դրանք լինեն երկրի տնտեսական զարգացման հենքը և առաջատարները։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինան ապագայում Հյուսիսատլանտյան դաշինքին կմիանա որպես նրա 33-րդ կամ 34-րդ անդամ։
ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում է շուրջ 100 պատանդ։
ՌԴ-ում նաև բազմիցս հայտարարել են, որ երկիրը հաղթահարելու է պատժամիջոցների ճնշումը, որ Արևմուտքն ընդլայնել է 2022 թվականին Ուկրաինայում Մոսկվայի ծավալած ռազմական գործողություններից հետո։
Եթե սխալների շարանը շարունակական է, գործ ունենք միտումնավորության հետ. Սեյրան Օհանյան
«Մենք այս պահին կարող ենք արձանագրել այն ամենը, ինչը տեղ է գտել 44-օրյա պատերազմից հետո սկսված, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ։ Երբ մենք ասում ենք՝ Խաղաղության պայմանագիր, մեր հասարակության մոտ տպավորություն է ստեղծվում, որ պայմանավորվածություն կամ բանակցություններ են՝ ի վերջո, հասնել երկու ժողովուրդների միջև խաղաղության»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 06:30-ին, գայլերը մտել են Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրի տարածք և հոշոտել Շատվանի բնակիչ Մանվել Հակոբյանին պատկանող մոտ 100 ոչխար, 40-ից ավելիին՝ վնասել։
Այսօր` հոկտեմբերի 17-ին, Հայաստանում ջրի ելքերի զգալի մեծացումներ են սպասվում հատկապես հանրապետության կենտրոնական, հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հիդրոօդերևութաբանության ու մոնիտորինգի կենտրոնի հիդրոլոգիայի ծառայության պետ Ամալյա Միսակյանը։
Ներկա իշխանությունն անշեղորեն իրականացնում է այն ծրագիրը, որի համար իրեն բերել են. Լարիսա Ալավերդյան
Բաքուն Երևանի հետ խաղաղության հասնելու ճանապարհի «հիմնական խոչընդոտներն» է կրկին թվարկել՝ Հայաստանի Սահմանադրությունը, Ֆրանսիայի, արևմտյան այլ երկրների կողմից «Հայաստանի զինումը»։ Այս մասին Newsweek-ում իր հեղինակած հոդվածում գրում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բայրոնի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենաների վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Աշխարհը չի հասկանում՝ հայ ժողովուրդը ազգ է, թե՞ սոսկ ժողովուրդ. Արամ Սարգսյան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպմանը կընդգծի Անկարայի աջակցությունը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Թուրքիայի դիվանագիտական աղբյուրը:
44-օրյայի օրինակը դառն է. չեմ ասում Ասրյանին դարձրեք Գվարդիայի ղեկավար. Գեղամ Մանուկյանը
Նշվել է, որ հանդիպմանը մասնակցելու են Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտգործնախարարները։ Քննարկվելու են քայլերը, որոնք կարելի է անել ուղղված տարածաշրջանում պատերազմի և հակամարտության փոխարեն կայունության հաստատմանն ու բարօրության ավելացմանը, կոնկրետ համագործակցության նախագծերը՝ ներառյալ տարածաշրջանային փոխկապվածության ամրապնդումը։
Բանակը բանակ, ոստիկանությունը՝ ոստիկանություն. Քոչարյանի արձագանքը՝ Գեղամ Մանուկյանի առաջարկին
Ոստիկանության գվարդիան Հայաստանում կձևավորվի 2025 թվականի նոյեմբերի 1-ին։ Այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ոստիկանական գվարդիա հիմնելու մասին օրինագծի փոփոխությունները, որոնք ընդունվել են առաջին ընթերցմամբ։
Փաշինյանը սխալ է ընկալել Աստվածաշունչը. հանապազօրյա հացը միայն որկորը չէ. Նարինե Դիլբարյան
Եթե քեզ պատերազմի սպառնալիքով են փաստաթուղթ պարտադրում, ուրեմն դրա մեջ ոչ մի լավ բան չկա. Խաչատրյան
Այսօր ԱԺ-ում «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, փաստաբան Հովհաննես Խուդոյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ Անկախության հռչակագրի նկատմամբ այս ոտնձգությունները հանցագործություններ են։
Ադրբեջանի 3 Հանրապետություններից ոչ մեկը հռչակված տարածք չունի. Ալեքսանդր Մանասյան
Անկախության հռչակագրին վերաբերող գործընթացն ունի արտաքին հովանավորներ. Լևոն Նազարյան